Երկուշաբթի, 20.11.2017, 18:39
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

Ղուշ-գիր
ԿԱՆՑՆԻ

տաքությունս 38.7 ա
էդ էն պահնա ,
երբ մի քիչ էլ
ու կսկսես դողալ:
էդ էնա ,
երբ քթիցդ արյուն ա գալիս,
սև, արյուն:
իրանից հետո մնում ա ցավ, անտանելի ցավ գլխում,
ու արյունը գլխին հանգ ա դառնում,
ես դեռ գրում եմ ,
սպասում եմ ,
արդեն դողում եմ ,
արդեն էն անտանելի ցավն ա գլխում,
որ դատարկելու ա գլուխս մի քանի րոպեից:
ես չգիտեմ էս ինչ ա,
ես չեմ ուզում իմանալ:
ես միայն գիտեմ՝
կանցնի ,,,,
***
ամեն գիշեր նախորդին ա նման.
գլխացավ,
վախ,
լաց,
մղձավանջ,
դատարկություն,
քուն:
ես փակ աչքերով քնելը սովորել եմ
ես կիսաքուն արթնանալը սովորել եմ,
ես հոգնել եմ.
ամեն ինչ նույնն ա
մանավանդ գիշերները…

ՇԱԽՄԱՏԱՎՈՐ

Նորից խաղում ենք:
նորից ես սպիտակներով:
քայլ առաջին.
երկար ես մտածում:
քո քայլն է:

***

Ես շախմատ խաղալ չգիտեմ…
բայց դու դա չգիտես:
քո աչքին ես հմուտ խաղացող եմ,
բայց ես շախմատ խաղալ չգիտեմ…

***

Դու միշտ սևերով ես խաղում,
ասում ես սիրածս գույնն ա,
բայց ես հո գիտեմ, որ վախենում ես,
վախենում ես առաջին քայլ անել:

***

Խաբում եմ ասում եմ հայրս ա սովորացրել,
փաստն էնա , որ հավատում ես:
ասում ես՝կարգին խաղում ես,
հեգնական ժպտում եմ ՝
դե հա պապայի աղջիկն եմ…

***

Արի հանգիստ թողնենք տախտակն
թագավորին չխանգարենք,
թող սիրի թագուհուն,
զինվորների շարքը չխախտենք,
որ հանկարծ մի չեխ էլի գոլ չխփի,
մարդա մի գիրք վեցնենք,
իբր կարդում ենք,
ու թաքուն իրար նայենք,
նախանձենք թագավորին,
մեզ իրար սիրել չի կարելի…

***

Չգիտես ոնց միշտ հաղթում եմ,
թեև ոչ մի քայլ չեմ անում,
իմ մի զինվորով ամեն անգամ հաղթում եմ,
դու քայլ չես անում,
սիրածդ գույնը քեզ հաջողություն չի բերում:

***

Ամեն անգամվա պես էս մեկն ել ենք կիսատ թողնում,
էս ոԴանավորն էլ եմ կիսատ թողնում ,,,


Մարիամ Ալեքսանյան
ղուշ-գիր բլոգ
պահպանվել է հեղինակային ուղղագրությունն ու կետադրությունը
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 136 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 49 մարդ
Առաջարկում ենք'