Երկուշաբթի, 23.10.2017, 20:00
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

Ֆրանկոֆոնիան մեր աչքերով
Մարտի 15-ից ապրլի 15-ը Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում անցկացվեցին ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ: Մեր դպրոցը ևս բացառություն չկազմեց: Ճիշտ ա, մի երկու օր ուշացանք, բայց դե կարևորը, որ ներկայացանք: Մինչև կգար ապրիլի 18-ը, մի քսան օր փորձ արեցինք: Համ ուրախ էինք, համ էլ հոգնած: Էնքան էինք փորձ արել, որ բոլորս իրար խոսքերն անգիր գիտեինք: Վերջին մի չորս օրը ասում էինք ասելու համար, մենակ շուտ պրծնենք գնանք: Բայց դե բոլորս էլ գիտեինք, որ միջոցառման օրը ուղղակի փայլելու ենք(ճիշտն ասած մեզ հույս էինք տալիս, որ լավ լինի))))): Ըհն, եկավ օրը, ու ինչպես միշտ հայավարի մի տասը րոպե ուշացումով սկսեցինք: Միջոցառումից քսան րոպե առաջ դահլիճում, եթե իհարկե դա կարելի ա դահլիճ անվանել, ազատ տեղերն անպակաս էին, իսկ այ մեր հյուրերը՝ ֆրանսիացիները, կազմ-պատրաստ, ճիշտ ժամից շուտ եկել ու նստել էին: Ու չէին էլ բողոքում, կարծես հենց տենց էլ պիտի լիներ:

Սկսվեց: Ոնց որ ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Երգ, պար, երկլեզու խոսքեր,ասես ոչինչ չէր պակասում, ուղղակի կատարյալ էր smile Հանդիսատեսին դուր եկավ, հյուրերին դուր եկավ, դպրոցի վերևներին դուր եկավ, բացի տնօրենից. դե, երևի, այն պատճառով, որ ինքը ներկա չէր, բայց, վախենամ, ներկա գտնվելու դեպքում էլ դուրը չգար: Բայց պետք ա ասել, որ տնօրենը բացառություն չէր. այն դուր չեկավ նաև որոշ քննադատների: Գրեթե ամբողջ դահլիճը կա´մ նայում էր նայելու համար, կա´մ նայում էր, որտև վերևից էր հրաման եկել, կա´մ լուռ էին, քանի որ վախենում էին վերևներից մեկի դրամապանակը «թեթև» վայրէջք կատարեր նրանց գլխին, կա´մ… Ինչևիցե. մենք՝ միջոցառման մասնակիցներս, մտածում էինք, որ ամեն ինչ ընտիր ա: Բայց ինչ լավ էր, որ էդքան անհետաքրքիրներիս մեջ կաին մի քանի լավ քննադատներ: Դե՜, լավ է՜, ինչ եմ լեզվիս տալիս, կարճ ասեմ, թերևս միջոցառումը շատ հետաքրքիր էր, հաճելի, բայց դե թերի կողմերը խեղճ քննադատների աչքերը հա ծակում ու ծակում էին: Բացի երգից, պարից պիտի ուրիշ բաներ էլ լինեին: Հիմա դուք կասեք, հա բա էլ ուրիշ ի՞նչ պիտի լիներ: Այ էստեղ ձեզ մի հատ, չէ մի քանի հատ լավ պատասխան կտան մեր սիրելի քննադատները: Եթե ասենք, որ դահլիճում նստածների մեծ մասը ֆրանսերեն մենակ բարև բառը գիտեն… Լավ էդ թողենք, կարճ ասած, պակասում էր մի քանի գեղեցիկ բեմականացում, մի քանի խնդալու ֆրանսիական հումորներ, չնայած ֆրանսիացիները հումոր անել չգիտեն, բայց դե: Երգվում էին ֆրանսիական երգեր. խեղճ հանդիսատես, երևի առաջին անգամ էր լսում, ո´չ գիտեր ով ա երգում, ո´չ էլ հասկանում էր ինչի մասին ա երգը: Վերջապես օտար լեզվով ա, պիտի թարգմանվեր չէ, դե չեմ ասում բառ առ բառ, բայց դե գոնե ընդհանուր բնութագիր: Դե հա մի երգի բնութագիրը տվեցի, էդ լավ էր, բայց հո մենակ էդ երգը չէր:

Լավ ես էլի սկսեցի լեզվիս տալը: Կողքից նայեցինք՝ լավն էլ տեսանք, վատն էլ: Բայց դե լավն էն էր, որ բոլորս ուրախ էինք ու գոհ ամեն ինչից, ու ամենակարևորը. մարդա մի տասից անպակաս:

Եվա Պողոսյան
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 168 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 364 մարդ
Առաջարկում ենք'