Երեքշաբթի, 26.09.2017, 19:08
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

ՑՊԱՀԱՆՋ
ՑՊԱՀԱՆՋ
Ն Ո Յ Յ Ա Ն
Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ

Թող,Երկիր իմ,
Մաքառումիդ
Առավոտի անվերջության մեջ
Իմ հոգնած,փոթորկոտ մտածմունքի տեսքը
Չվախեցնի քեզ:
Այն թող գոտեպնդի
Չգտնված փրկության դռների առջև
Մեր արյան ընդվզումի
Հավերժ անլուռ բախման ցոլքը վճռական:
Այն թաքնված է
Մեր այգեստանների, դաշտերի,
Բարձունքների
Մեր տապանաքարերի մեջ.
Ծիլ ու ծաղիկ ցուցանող
Գարնանամուտքով…
Թեպետ
Տարամերժ եղավ մեր արևը
Չարչարանաց պատերազմում,
Արև, որ եղել է
և ուրախության,
և տրտմության աստված,
Արև, որ ամեն կողմ
Կխայթեր,
Կողողեր լուսաթել նվաճումը կյանքի…
Արև,որ եղել է դեղին նարինջ
և կթևածեր երկնքում` Ավետիս…
Երկիր իմ, ցանուցիր է
մարմինը քո
քո մարմինը արևելաՀայությունն է,
հույսի փրկության
վերակենդանացման պարտակուտակ
Արարատն է, Արագածն է,
Սևանն ու Արաքսն է, Հայ ցեղի բողոք …
աշխարհի անհայր մայրցամաքներից անդին,
աշխարհի անմայր մայրցամաքներից այսդին
քո մարմինը արևմտաՀայությունն է,
ողբերգության տասներկու զոհասեղան,
արցունքարյուններդ- Եփրատի և Տիգրիսի հետ
խառնված անլաստ նավակներ…
այդ ավերակներու միջից բանտված
հառաչանքների անմարմին կանչեր….
քո մարմինը Վանն է,
այն քո ըմբոստության բռունցքն է
կայծակնամահ մեր հողին…
քո մարմինը Մուշն է,
այն քո լինելության խենթության օվկիանն է քամված…
քո մարմինը Սասունն է,
այն քո զորության
Դավթի սուր է Մսրա Մելիքին կիսող…
քո մարմինը Տարոնն է,
այն քո անձնամարտի զորություն է,
սարսափ մարմնակործան երկրաշարժի
քո մարմինը Ադանանն է,
այն քո փրկության ազատամտայնության
արձակված նետերն են տիեզերք,
քո մարմինը Տրապիզոնն է,
այն քո ընդվզումի դեգերումների ամուսնության
ընծան է Մեծն Տիգրանին,
թշնամուս վզին անկրկնելությամբ փաթաթված ահ է ,
քո մարմինը Բիթիլիսն է,
այն քո վրեժխնդրության հազարամյա
զարդաքանդակն է խտացած,
չկամեցողիս ստամոքսում - վնասակար,
խոցոտող փշալարերի խուրձ...
քո մարմինը Խարբերդն է,
այն քո իրավունքի կատաղության քամին է,
հողմն է վերադարձող
թշնամուս վրա ...
քո մարմինը Կարինն է,
այն քո տիեզերական անզսպության մրրիկն է
թշնամուս կամակորության ընդդեմ ,
ընդդեմ բարբարոսության,
ընդդեմ պատերազմի,
ընդդեմ եղեռնագործության,
ինքնապաշտպանության դուրս ելած...
քո մարմինը - Զեյթունն է,
քո մարմինը - Շապինգարահիսարն է,
քո մարմինը - Շատախն է,
քո մարմինը -Մուսա լեռն է
քեզ գերազանցող թշնամուն Արցախում ծնկի բերող
քո մարմինը Կիլիկիան է,
այն քո ճերմակ անքնության
ծովն է փրկության, հեռականչող…
քո մարմինը - Հայ վրիժառուներն են*
քո մարմինը Փոքր Ասիան է,
այն քո Հայությունն է, այն քո Հայասան է ,
այն քո ողբերգության
տասներկու զոհասեղաններն են
Հայոց ցեղասպանության...
քո մարմինը Ջավախքն է, այն քո ընծան է,
այն քո դստրիկ - թագուհու օժիտն է խլված…
քո մարմինը - Նախիջևանն է,
գինարբուքային անկողին Նոյի,…
թմրամոլությամբ օտարեցին քեզ
ու այլոց գրկում դու կալանված ես և անօգնական…
քո մարմինը Արցախն է, այն քո հերոսության
ալ արյան լիճն է
գալիք հաղթության օրերում աղավնացած…
Ու քո մարմինը - Մեծ Հայք, սփյուռքն է…
ցաքուցրիվ բոլոր աշխարհամասերում
Քո գլուխն Արարատն է, քո ոտքերն օվկիանից անդին
ու թևերը քո, երկիր իմ,
աշխարհի անհայր մայրցամաքներից անդին,
աշխարհի անմայր մայրցամաքներից այսդին,
մթագնած պարիսպներից քեզ վարագուրեց
թշվառության,սարսափի,եղեռնի պտուտահողմը,
/այն թուրք խուժանացեղերի խաժամուժն էր վայրի,/
գորշ գայլը ոռնում է` թող կորչի Հայքի արևը,
թող գիշեր ու զօր կիսալուսինն իշխի
գալիք հազարամյակում…
հյուսիսից հարավ
և արևելքից մինչև արևմուտք…
Հյուսիսից հարավ և արևելքից մինչև արևմուտք…
Եկ, եղբայր իմ, փնտրենք մեր գարունը,
մեր կորած արևը հայոց լեռնաշխարհից,
Մեր չօտարացած հողը հայոց բնաշխարհից,
Մեր չձուլվող օդն ու ջուրը - չմահմեդացած, չօտարացած,
Մեր տածած սիրով փակենք երախը գորշ գայլի
Ի ցույց մայրցամաքների
Մեր տածած սիրով բացենք ի ցույց աշխարհի
Մեր ուղեմոլոր մշուշախառն էջերը պատմության,
Մեր փայփայած կարոտով լինենք ժառանգորդ նախնյաց
և գոտեպնդվենք դեռ ավերակ չդարձած
Մեր սպիների արթնացող ցավով
Հարատևենք Մեսրոպյան տառերի շուրջպարով
Մոռացության չմատնված, կյանքն ետ բերող,
Ձեռքից - Ձեռք փոխանցենք Ջահն հավերժության
Ջահը - չստրկացվող վրեժխնդրության,
Ջահն արդարության և իրավունքի…
Մեր տամուկ շուքի մեջ դեռ ապրում են
Արտամետի խնձորենու ճյուղերը կոտրտված…
Դեռ գլորվում են մեր երազներում
Դեռ չհամտեսած ոսկի խնձորներն Արտամետի…
Եթե ես սխալվում եմ
պատմության գորշ աչքերի մեջ խորասուզվելիս
Կամ էլ փորձում եմ խեղկատակ մահկանացու խաղալ,
Ապա թող քարե մեղադրանքներ կարդան
Հյուսիսից հարավ և արևելքից մինչև արևմուտք…
աշխարհի անհայր մայրցամաքներից անդին,
աշխարհի անմայր մայրցամաքներից այսդին,
որ Ես հանդգնել եմ առաջ ընկնել
խոնավ ու տաղտկալի կյանքից քառատվող:
Երբ հանուն լուսավոր պատմության
Ես հանդգնում եմ առաջինը լինել
Կարմրի փոխարեն հագնել կանաչ
և ծաղկել անապատում…
Հանուն մեր սիրո
Նոր Նոյյան երկինք ու արև,
հայտնվիր
Արարատ լեռան գագաթին…
Հյուսիսից հարավ և արևելքից մինչև արևմուտք…
աշխարհի անհայր մայրցամաքներից անդին,
աշխարհի անմայր մայրցամաքներից այսդին
Թող,հող իմ,
Հանուն մեր սիրո
Մաքառումիդ
Առավոտի անվերջության մեջ
Իմ հոգնած, փոթորկոտ մտածմունքի տեսքը
Չշփոթեցնի քեզ...
Երկրի ընդհատվող մկանունքների ցանցում
Ես - կոտրտված
Մեր արմատների
Պատմության
Մարտահրավերի մտքերն եմ շրջում
Մոռացության գիրկը շտապող գորշ գայլին…
Գորշ գայլը ոռնում է` թող կորչի Հայքի արևը,
թող գիշեր ու զօր կիսալուսինն իշխի
գալիք հազարամյակում…
հյուսիսից հարավ
և արևելքից մինչև արևմուտք…
Թող ամեն բարեկամ
ավելի ջերմ չխաբվի
փոթորկի ընթացքում
տեղատվությունների
և
մակընթացությունների
փչող քամու ճոճքից.
այդ պահից է սկսվում
կյանքի և հետադարձ աշխարհի
դավաճանության զարթոնքը:
Թող ձեզ չթվա,
թե
Հանուն մեր սիրո
Նոր ձայն եմ փնտրում
Նոր և անհայր, անհայտ բառեր եմ հավաքագրում
Հանուն Փրկության
Հյուսիսից հարավ և արևելքից մինչև արևմուտք…
աշխարհի անմայր մայրցամաքներից անդին,
աշխարհի անհայր մայրցամաքներից այսդին
զսպաշապիկների կարիք կա,
ինչպես կեղև երկրի,
ինչպես կողպեք
երկաթե վանդակի վրա
գալիք խելագարի…
Նոր տոնավաճառներ են լինելու
երկնքում,
թող որ, արև իմ երկնային
Հանուն մեր սիրո
Մաքառումիդ
Առավոտի անվերջության մեջ
Իմ հոգնած, փոթորկոտ մտածմունքի տեսքը
Չշփոթեցնի քեզ
և այլոց…
Ես պատրաստ եմ հեռանալու,
և ծիածան կապող իմ գույները
համաստեղորեն պատրաստ են
միավորելու տարանջատ մարմինդ
և ընթանալ գալիք հազարամյակներով
որպես Նոյյան ծոռներ…
Որպես մի ահեղ Սասնա ծուռ
Քո ցավի վիրակապերն եմ քանդում
և տանում եմ ցավդ
դեպի երկինք ու երկիր խաղաղության
Ինչպես չբացահայտված հավերժություն
Մենք հավասարակշռվում ենք
Հանուն մեր տածած սիրո
Նոր գագաթներ չունի
Արարատ լեռը ալեհեր,
Որ դուռն է բացում
Հավերժության
Նոյը վկա…
Թող եղբայր իմ երկնային
Հանուն մեր տածած սիրո
Մաքառումիդ
Առավոտի անվերջության մեջ
Օտարները վարժվեն մեր հոգնածության բեռին
Երբ կյանքի լծակն անհավասար
Ընդունակ է փշրվելու
Խոնավ ու տաղտկալի դարում -
աշխարհի անմայր մայրցամաքներ են
խելակորույս
աշխարհի անհայր մայրցամաքներ են
ժխորատաղտուկի մեջ
մենք միշտ կանգնած ենք
ինքնարարման, հաստատման կետում
մարգարիտներ ենք սարքում մեր ցավից,
իսկ այգիներին ծաղկունք շնորհում
թեպետ ընչազուրկ օդը չարալեզու
բարբառում է
անհիմն մեղադրանքներ
թե լռությունը մեր դագաղ է եղել
անապատի թանձր փոշով պատված
թեպետ բոլորը գիտեն
Մեր լռությունը
երբեք չի լռել դարերի մեջ,
այլ
ժամանակի լծակին հեծած
սուրում է
փոթորիկների միջով իբրև
հավերժության
խաղաղ աստղանավ:
Եվ այս որբերգության
բառերը`
Ծուռ և ուղիղ,
Կոշտ և փափուկ
Իրենց ճանապարհն են գտնելու
Ինչպես սեպագրություն
աշխարհի անմայր մայրցամաքներում …
աշխարհի անհայր մայրցամաքներում …
Հանուն մեր տածած սիրո
Միշտ քառարշավ պիտի սուրա
Մեր ճշմարտությունը
Մեր ուղին…
Ձեռքից - Ձեռք կփոխանցենք Ջահն հավերժության
Հյուսիսից հարավ և արևելքից մինչև արևմուտք…
Թող, Հայրենիք իմ,
Հանուն մեր տածած սիրո
Մաքառումիդ
Առավոտի անվերջության մեջ
Իմ հոգնած, փոթորկոտ մտածմունքի տեսքը
Փաթաթվի քեզ որդիաբար և քո գույների նման
Լուռ բացվում եմ այլախոհների աչքերում,
Ինչպես կանաչ գարնան առատ արև,
Ինչպես արևավառ, արևահամ ամառ Հայքի,
Ինչպես բազմանշխար աշնան առատություն,
Ինչպես բարի ու խստաշունչ ձմեռ
Չափելու եմ զարկերակի ռիթմը խաբված լուսնի…
Թեպետ
Հյուսիսից հարավ և արևելքից մինչև արևմուտք…
Տեղատարափ անձրևների նման
Հարցնում են
Ինչպե±ս ես, Մեծ Հայք
Իբրև երկնքից իջած ոսկե աջ
Մենք ենք վկան…
Հյուսիսից հարավ և արևելքից մինչև արևմուտք…
աշխարհի անմայր մայրցամաքներից անդին,
աշխարհի անհայր մայրցամաքներից այսդին
Հանուն մեր տածած սիրո
Մաքառումիդ
Առավոտի անվերջության մեջ
Իմ հոգնած, փոթորկոտ մտածմունքի տեսքը
Չթվա քեզ հավերժի լուծ...
Հանուն նոր լուսավոր ճամփորդության
Ես զորահավաք հայտարարեցի բառերի
Մեսրոպյան տառերի զենք ու զրահով …
Որ Ձեռքից - Ձեռք կտակենք Ջահն հավերժության
Ջահը - չստրկացվող վրեժխնդրության,
Ջահն արդարության և իրավունքի….
Կրակագծից անդին -
Ես արդեն պատրաստ բերդ եմ,
Միակս դարձած Բազմահայք...
Մեր կամքով փակենք երախը գորշ գայլի
ի ցույց մայրցամաքների
Մեր հավատով բացենք ի ցույց աշխարհամասերի
Մեր ակամա ուղեմոլոր - մշուշախառն պատմության էջերը,
Մեր փայփայած կարոտով
լինենք ժառանգորդները նախնյաց
և գոտեպնդվենք դեռ ավերակ չդարձած
Մեր սպիների արթնացող ցավով,
Իսկ արևը մեր հաղթական
Էլ չի մնա քողարկված:
Հանուն մեր սիրո
Ոչ ոք չի խլի քեզ
Արցախ:
Թող մեր հանդիպումը, Հայրենիք իմ
լինի Հարության տոն
մասնատված, քառատված քո մարմնի
համաձուլման,
քո մարմինը - արևելաՀայություն է,
քո մարմինը արևմտաՀայություն է,
Հարությունն է
քո մարմինը - Մեծ Հայք,
աշխարհի անհայր մայրցամաքներից այսդին,
աշխարհի անմայր մայրցամաքներից անդին,
Եկ, Հայրենիք իմ,
քայլենք Նոյյան ոտնահետքերով
Իբրև Փրկության, Ստեղծումի ու Վեհության որդիներ,
Եկ, Հայրենիք իմ,
հիշենք մեր Սասնա Դավթի ծռությունը
Իբրև Հերոսության, Սխրանքի և Ազնվության որդիներ,
Եկ, Հայրենիք իմ,
շրջենք մեր անքուն սպիների վիրակապերը,
Իբրև Ճշմարտի,Ազատության ու Խաղաղության որդիներ,
Եկ, Հայրենիք իմ,
դնենք մեր բարերար ճրագը
խավարի հունով հոսող գետի որոտում ահեղնաձայն,
և բարերարությունը
մեր
թող լինի ընդմիշտ
սերմեր սփռող քամի ,
որ վերածնվեն հայոց գլխատված անտառները կրկին…
Կրակ, որ դեպի արարում ձգվի,
ինչպես մանկան թաթիկներ,
/ Անթեղված կրակը դեռ հուր չէ…/
Ջուր, որ ցողերով անմահացած
կհոսի առավոտի երազանքներով
/Անշարժ ջուրը դեռ ջուր չէ …/
Հող, որ խաղում է չոչ անող
մանկան գալիք բազուկներում
/Անբերրի հողը դեռ հող չէ…/
Օդ, որ հատում է գորշ ոհմակների
արյան ծարավի շնչառությունը
/Անշնչավոր օդը դեռ օդ չէ…/
Եկ, հայրենիք իմ,
ընդմիշտ քայլենք Նոյյան ճանապարհով
Որպես Փրկության,
Ստեղծումի ու Վեհության Աստվածներ
Եկ, Հայրենիք իմ,
ընդմիշտ հիշենք մեր Դավթի ծռություը
Որպես Հերոսության,
Սխրանքի և Ազնվության Հրեշտակներ,
Եկ, Հայրենիք իմ,
ընդմիշտ շրջենք
մեր խմորվող սպիների վիրակապերը,
Որպես
Ճշմարտի,
Ազատության
և
Խաղաղության Հայրեր
Հյուսիսից - Հարավ
և
Արևելքից մինչև Արևմուտք…
* Հայ վրիժառուներ`
Սողոմոն Թեհլերյան
Պետրոս Տեր-Պողոսյան
Արտաշես Գևորգյան
Արշավիր Շիրակյան
Արամ Երկանյան
Հակոբ Մելքումով
......................................
.....................................
......................................
.....................................
NO COMMENT!
БЕЗ КОММЕНТАРИЕВ!
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅԱՆ


Դանիել Դավիթ
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Astghik_Frank | Հեղինակ`
Դիտվել է 184 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 28 մարդ
Առաջարկում ենք'