Երեքշաբթի, 26.09.2017, 04:56
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հունիս #06

Պաոլո Կոելյոն խորհուրդ է տալիս ճանապարհորդներին


Խուսափեք թանգարաններ այցելելուց:

Օտար քաղաք այցելելիս մի՞թե ավելի հետաքրքիր չի ճանաչել նրա ներկան, քան իմանալ անցյալը: Իհարկե, թանգարաններ պետք է այցելել, բայց միայն եթե դուք բավականաչափ ժամանակ ունեք:

Գնացեք բարեր:

Քաղաքի կյանքը հենց այստեղ է հոսում: Խոսքը դիսկոտեկների կամ գիշերային ակումբների մասին չէ, այլ այն վայրերի, ուր հանդիպում են տեղացիները աշխատանքից հետո, խմում են, շփվում են: Գնեք մի թերթ, նստեք մի անկյունում և հետևեք: Միացեք զրույցին, նույնիսկ եթե այն այնքան էլ հետաքրքիր չէ: Հասկացեք, ճանապարհի գեղեցկությունը չես տեսի կիսաբաց դռնից:

Բաց եղեք:

Գաղտնիք չէ, որ լավագույն էքսկուրսավարը քաղաքի բնակիչն է: Նա գիտի քաղաքը, հպարտանում է նրանով: Դուրս եկեք փողոց, հարցեր տվեք մարդկանց: Այդպես դուք հրաշալի ուղեկիցներ կգտնեք ամբողջ օրվա համար:

Ճանապարհորդեք մենակ:

Խմբով ճանապարհորդելիս դուք կարծես ձևացնեք, որ ճամփորդում եք. դուք չեք փոխում ձեր շրջապատը, շարունակում եք խոսել հարազատ լեզվով, իսկ էքսկուրսավարին լսելիս ավելի շատ ուշադրություն եք դարձնում խմբի անդամների խոսակցություններին, քան այն ինֆորմացիային, որը ձեզ մատուցում են:

Մի համեմատեք:

Ոչ գները, ոչ մաքրությունը, ոչ կյանքի պայմանները: Դուք չեք ճանապարհորդում՝ ապացուցելու համար, որ այս մարդկանցից լավ կամ վատ եք ապրում: Ծանոթացեք օտար մարդկանց կյանքին և տեսեք, թե ինչ կարող եք սովորել նրանցից:

Գիտակցեք, որ ձեզ հասկանում են:

Նույնիսկ եթե դուք ոչ մի օտար լեզու չգիտեք, մի վախեցեք: Ուր էլ դուք գնաք, միևնույն է կգտնեք օգնություն կամ օգտակար խորհուրդ: Բավական է ունենալ ձեր հյուրանոցի այցեքարտը և ցույց տալ այն տաքսու վարորդին, եթե դուք մոլորվել եք:

Շատ բան մի գնեք:

Գումար ծախսեք կինոյի տոմսերի, էքսկուրսիաների, ռեստորանների վրա: Մի գնեք այն, ինչ հետո պետք է տանեք ձեզ հետ: Այդ ամենը կարելի է պատվիրել համացանցում՝ առանց վճարելու ավելորդ գումար ձեր ուղեբեռի ծանրության համար:

Մի փորձեք չափից դուրս շատ բան տեսնել:

Ավելի լավ է հինգ օր ծախսել մի քաղաքի հետ ծանոթանալու համար, քան տեսնել հինգ քաղաք մի շաբաթում: Քաղաքը բոլոր կողմերից տեսնելու համար ժամանակ է պետք:

Ճամփորդությունը արկած է:

Մի առիթով Հենրի Միլլերն ասեց, որ ավելի լավ է բացահայտել մի փոքրիկ եկեղեցի, որի մասին դեռ ոչ ոք չի լսել, քան գնալ Հռոմ և պարտավորված լինել այցելել Սիքստինյան կապելլան: Կապելլայից բացի թափառեք քաղաքի փողոցներով և նրբանցքներով, գտեք այն, ինչը դուր կգա միայն ձեզ:
Թարգմանություն ռուսերենից՝
Արսենյան Սոնա
Բաժին` Հունիս #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 177 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0   Spam
1 Karla   (10.11.2013 10:51)
Your hosenty is like a beacon

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 28 մարդ
Առաջարկում ենք'