Չորեքշաբթի, 24.04.2024, 18:12
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հուլիս #07

«Սևակ» ամսագիր: Զրույց հոգեբանի հետ
Զրուցում են Մարինե Մանուկյանը և Արսենյան Սոնան


-Մարինե ջան, սկսեմ ամենասկզբից: Ինչպե՞ս պատահեց, որ որոշեցիք հոգեբան դառնալ:
-Մանկուց եմ սիրել հոգեբանությունը և դպրոցս ավարտելուց անմիջապես հետո՝ նույն տարին, անվարան ընտրեցի այն ու այսօր էլ շատ եմ սիրում մասնագիտությունս և սիրով ու հաճույքով եմ սատարում իմ կարիքը զգացողներին:
-Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պիտի լինի լավ հոգեբանը:
-«Լավ հոգեբան» ասվածը գլոբալ հասկացություն է: Սակայն մի երկու բառով ներկայացնեմ հոգեբանի պարտականությունները. վերջինս պիտի այցելուին ընդունի ժպիտով, համբերատար ու սիրալիր լսի նրա ասելիքը և հավատ ներշնչող տոնայնությամբ ու դեմքի նույն արտահայտությամբ փորձի հանգստացնել նրան, ապա ասել, որ ցանկացած խնդրից էլ կա լուծում, ելք, միայն պիտի լինել համբերատար ու սառը դատող:
-Արևմուտքում հոգեբանն ամենահարգված մասնագիտություններից մեկն է, և մարդիկ մեծ հաճույքով են գնում հոգեբանի մոտ: Բայց Հայաստանում հոգեբանին այցելելը համարվում է ամոթ մի բան: Ձեր կարծիքով ինչո՞ւ է այդպես:
-Այո՝ մեր երկրում հենց հոգեբանի անուն են լսում, մտածում են իրենց խելագարի ու գժի տեղ են դրել, որի պատճառով էլ հրաժարվում են վերջինիս դիմելուց: Նրանց մեջ կա կարծրատիպ, թե հոգեբանը նույն հոգեբույժն է, իսկ նրան, իրոք, կամա, թե ակամա, ոչ ոք չի ուզենա դիմել:
Եթե թույլ կտաք՝ ես մի քանի նախադասությամբ կբացատրեմ այդ երկուսի տարբերությունը շատ պարզ և բոլորին մատչլի բառերով:
-Խնդրեմ:
-Հոգեբույժը գործ ունի հոգեկան շեղում և խեղում ունցող անձանց հետ, որոնց բուժումն առանց դեղորայքի անհնար է: Իսկ հոգեբանը պարզապես գործում է զրույցի մեթոդներով: Հոգեբանին կարող են դիմել բոլորն անխտիր և անգամ ամեն օր: Այն անձը, ով զայրացած է, հուզված, ունի դժբախտ լինելու զգացում, կամ հակառակը՝ շատ ուրախ է, նաև նա, ով պարզապես առօրյա հոգսերից լիցքաթափվելու կարիք ունի, կարող է միանշանակ դիմել հոգեբանի ու հանգստանալ նրա համբերատար տարվող զրույցների միջոցով կամ վերջինիս առաջարկած հոգեթով, նաև մեղմ հանգստացուցիչ թերապիաների միջոցով, բացարձակապես առանց դեղորայքի:
-Հաճախ, ավելի ճիշտ՝ գրեթե միշտ, մարդիկ շփոթում են հոգեբաններին և հոգեբույժներին: Այսպես. հոգեբանը մարդկանց պատկերացումներում դարձել է «գժի բժիշկ»: Արդյո՞ք նման վերբերմունքը չի խոսում մարդկանց գրագիտության ցածր մակարդակի մասին: Չի՞ կարելի որոշ առումով քննադատել նման մարդկանց:
-Գիտե՞ք ինչ. եկեք ավելի համեստ գտնվենք և մեր ժողովրդին չվիրավորենք, թե ցածր մակարդակից է գալիս հոգեբանին ու հոգեբույժին նույնացնելը, այլ ավելի հեռուն գնանք ու հետադարձ հայացք նետելով մեր դարավոր պատմությանը՝ մտածենք, որ հնում գուցե մեր պապերն ու պապերի պապերն էին նույնացում գտել կամ տեսել այդ երկու գիտությունների միջև ու դա որոշակի առումներով պահպանվել, եկել, մեր օրերն է հասել՝ դառնալով կարծրատիպ:
Ես ավելի լավ միտք ունեմ. մե՛նք՝ այսօրվա ժամանակակից հոգեբաններս, լինենք այնքան հմուտ, որ փորձենք և կարողանանք այդ կարծրատիպը վերացնել մեր բնակչության միջից:
-Իսկ ի՞նչ պետք է անել՝ կոտրելու համար այդ կարծրատիպը:
-Համբերություն դրսևորել ու հանգիստ բացատրել, թե որն է իսկական հոգեբանը:
-Նույնիսկ, եթե մարդիկ չեն շփոթում հոգեբանի և հոգեբույժի մասնագիտությունները, հաճախ նրանք նախընտրում են «կիսվել» ընկերոջ կամ բարեկամի հետ՝ հոգեբանին համարելով օտար մարդ: Դե, ո՞ւմ դուր կգա իր խնդիրների մասին խոսել բոլորովին անծանոթ մարդու հետ: Իսկ ի՞նչ առավելություն ունի հոգեբանը մտերիմ ընկերուհու նկատմամբ:
-Հետաքրքիր հարց է: Կփորձեմ պատասխանել ինչքան հնաարավոր է պարզ:
Հոգեբանը, նախ, նա է, ով տվյալ պահին լսում է քեզ՝ խնդիրներդ, հոգսերդ, հուզումներդ և փորձում է քո հետ ցավել ու որևէ ելք փնտրել ու գտնել քո համար: Այսպիսով ցանկացած ոք պահի տակ կարող է լինել հոգեբան: Բայց կան որոշակի մեթոդներ, որոնց տիրապետում է միայն մասնագետ հոգեբանը: Այդ մթոդներից են տրենինգները, թերապիաները, անկետայի մեթոդը, դիտման մեթոդը և այլ շատ մեթոդներ, որոց հիմքում կրկին ընկած է սովորական մարդկային խոսքն ու զրույցը:
Մանրացնում եմ միտքս, որ ընթերցողին չթվա, թե այդ մեթոդների մեջ ինչ-որ չբացահայտված կամ գաղտնի երևույթներ կան:
-Իսկ ինչպե՞ս պատահեց, որորոշեցիք համագործակցել «Սևակ» ամսագրի հետ:
-Ես սիրում եմ համագործակցել ու օգնության ձեռք մեկնել: Դե, իմացա, որ երիտասարդ ամսագրին պետք են աշխատակիցներ՝ մեծ ուրախությամբ որոշեցի համագործակցել իմ ժամանակի որոշ մասը տրմադրելով նրան:
-Մարդու մասին շատ բան է ասում նրա հայացքը, ժեստիկուլյացիան:
-Այո՛, իհարկե՝ ժեստիկլույացիայից կարելի է հասկանալ անձի տրամադրվածությունը, պահվածքը, դրական և բացասական վարքագիծը:
-Երևի հոգեբանի համար շատ կարևոր է կենդանի շփումն իր զրուցակցի հետ: Չե՞ք կարծում, որ «Հոգեբանի անկյուն» առցանց կազմակերպելը զիջում է հոգեբանի և զրուցակցի կենդանի շփմանը:
-Չեմ բացառում կենդանի շփման դերն ու կարևորությունը, սակայն առցանց ևս կարելի է օգնել մարդկանց ու խորհուրդներով տալ նրանց որոշ հարցերի պատասխանն ու գտնել լուծում նրանց համար:
Իսկ եթե առավել գաղտնի թեմաներ կլինեն քննարկելու, որոնք ընթերցողն ինչ-ինչ պատճառներով չի ցանկանա ամսագրում լուսաբանել՝ սիրով ես նրան կսպասեմ իմ մասնագիտական կայքում՝ hogeban.do.am
-Ձեր կարծիքով անձամբ Ձեզ ի՞նչ կտա շփումն ամսագրի ընթերցողների հետ:
-Հոգեկան բավականություն: Ես սիրում եմ օգնել ու, երբ իմ խորհուրդները դրական լուծումներ են ունենում՝ ես ինձ իրոք զգում եմ բավարարված:
Նորաստեղծ ամսագրին էլ մաղթում եմ կանաչ ուղի, միշտ վերելքներ, բարձունքներ, նվաճումներ և ընթերցողների շատ մեծ լսարան:
-Շնորհակալություն:[l]
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 850 անգամ| |Վարկանիշ` 5.0/3
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'