Հինգշաբթի, 25.04.2024, 03:30
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հուլիս #07

Մեզ ամենը քիչ է...
Աթեիստների համար հեշտ ճանապարհենրը փակ են: Միշտ կգտնվեն խելացի մարդիկ, ովքեր հարյուրմեկերորդ անգամ կապացուցեն, ինչքան անշնորհակալ ենք մենք, որ չենք հավատում Աստծուն (Ալլահին, Բուդդային, Կրիշնային, Շիվային, Ռային, ցանկացած մեկին, թեկուզ հենց Սատանան լինի): Չէ՞ որ այս աշխարհը հրաշք է, այն լցված է համերով ու հոտերով, միլիոնավոր գույներով ու ձայներով, միլիարդավոր պատկերներով: Այս աշխարհում ամեն ինչ կա. լույս ու ստվեր, դառնություն ու քաղցրություն, երջանկություն ու փորձություն, հերոսություն ու պարգևատրում, սեր ու մի բան, որ հակադիր է դրան:
Ամեն ինչ հանճարեղ է իր պարզությամբ ու կատարելությամբ: Չէ՞ որ Նա (Աստվածը. Ալլահը, Բուդդան, Սատանան) յոթ գիշեր չի քնել, որ նվիրի մեզ այս ամենը: Իսկ դա հեշտ չէ: Այ փորձեք չքնել յոթ գիշեր շարունակ, փորձե՛ք: Եվ ինչքան ստոր ու տգեղ է մեր կողմից, որ մենք, վերջին հաշվով չլինելով այս մոլորակի ամենահետամնաց մարդիկ ու շատ լավ այս ամենը հասկանալով, թքում ենք Նրա երեսին, Ով պարգևեց մեզ այն ամենը, ինչ մենք ունենք և ինչը չունենք (բայց կարո՜ղ ենք ունենալ, ու դա՛ է գլխավորը): Աստված իմ, հիրավի անծայր է մարդկային անշնորհակալութոյւնը:
Իսկ դուք փաստրեն շնորհակալ եք, հա՞:
Ստոպ, սխալվեցի: Մենք-դուք, սրանք բաժանումներ են, որոնք գոյություն ունեն տարբեր հավատ ունեցող մարդկանց համար: Աթեիստի համար ամեն ինչ մեկ է՝Մենք: Ուրեմն եկեք միասին մտածենք. որքան անշնորհակալ ենք մենք՝ մարդիկ:
Մեզ ամենը քիչ է: Մենք ունենք աշխարհ՝ լի, ինչպես խելացի հավատացյալ մարդիկ են ասել, այն ամենով, ինչի մասին կարող է ու չի կարող երազել մարդը: Ավելին, մեր աշխարհից դուրս մենք ունենք Տիեզերք, որը էլի մերն է (իհարկե այն միայն մերը չէ, մենք ստիպված ենք կիսվել տիեզերքի բոլոր բնակիչների հետ, իսկ նրանք գուցե շատ ավելի շատ են, քան մենք ենք կարծում, բայց ամեն դեպքում մենք ոչինչ չենք կորցնում, երբ կիսվում ենք, հակառակը՝ ստանում ենք): Մենք ունենք Արև, աստղեր, Լուսին, որն ամենուր հետևում է մեր չքնաղ Երկրին: Մեր գլխի վերևով անցնում են գիսավորներ, որոնք աստղային երկնքում պատկերներ են գծում, ճիշտ այնպես, ինչպես մենք ենք պատկեր գծում մատով քրտնած ապակուն: Ապակին քրտնում է, իսկ Տիեզերքը՝ շնչում. մի՞թե սա հրաշք չէ:
Բայց չէ՜, մեզ ամենը քի՜չ է: Մենք ուզում ենք ավելին ունենալ, քան պարզապես բնությունը: Չէ՞ որ բնությունը այն է, ինչ մենք տեսնում ենք ամեն օր, և դա այնքան անհետաքրքիր է: Չէ՞ որ պետք է ավելին լինի:
Մենք չգիտենք, որ ունենք երևակայություն, ու հենց նա է այն անտեսանելի հրաշքը, որը մնացած ամեն ինչը դարձնում է ոչ միայն տեսանելի, այլև շոշափելի: Եվ ահա մեր երևակայությունը մեզ տանում է ամենօրյա անհետաքրքիր աշխարհից դուրս, և մեր առջև բացվում են աստվածները, անդրշիրիմյան կյանքը, դրախտն ու դժոխքը, գերէակների սայլերն ու նավերը: Ա՜խ, ի՜նչ գեղեցիկ են: Մի՞թե կարելի է նրանց համեմատել այն աշխարհի հետ, որ ամեն օր ենք տեսնում...
Մենք կարծում ենք, որ ինչ-որ բա՞ն ենք տեսնում:
Չէ՜, մենք ոչինչ չենք տեսնում, ոչ ոքի չենք լսում, և այս ամենը այն պատճառով, որ մեզ ամենը քիչ է:
Մենք փափուկ հաց ենք ուտում ու մտածում ենք, որ ինչ-որ մեկի մարմինն ենք ծամում: Նրա մարմինը: Թե չէ մեր ձեռքի հացը շատ սովորական ու ձանձրալի բան կլիներ:
Բայց չէ՛: Մենք, ինքնրես չհասկանալով այդ, ինչ-որ մեկի քրտինքն ենք ուտում, ինչ-որ մեկի երկար բարակ մատները, մինչև հոդերը ծխով ներծծված ձեռքերը:
Մենք գինի ենք խմում, ու մտածում ենք, որ սա ինչ-որ մեկի արյունն է: Բա ո՜նց:
Իսկ քի՞չ է խմել բոլոր անձրևները, որոնք թափվեցին խաղողի վրա այս ամառ: Քի՞չ է խմել այն հրաշք աղջիկների պարը, ովքեր պտտվում էին այդ անձրևի վրա, որ արդեն դարձել էր կարմիր հյութ, և պատանիների բոլոր հայացքները, որ ագահորեն հայացքով խմում էին այդ աղջիկներին:
Մեզ քի՞չ է:
Դե իհա՜րկե: Չէ՞ որ այն ամենը, ինչ մենք ունենք, այն ամենը, որ վաղուց է տրված մեզ և այն ամենը, ինչ ինքներս ենք ստեղծում, մի խոսքով մենք ինքներս բավականաչափ լավը չենք, որ մեզ երկրպագեն ու խոնարհվեն մեր առջև: Մենք անշնորհակալ ենք, ու առաջին հերթին ինքներս մեր հանդեպ:
Բա որ այդպես է, ես պարզապես չեմ կարող շնորհակալ լինել նրանցից, ովքեր չկան ո՛չ իմ հացում, ո՛չ էլ գինու բաժակում: Ես պարզապես շնորհակալություն հայտնելու ձևը չգիտեմ: Ինձ ամենը քիչ է:

Աթեիստ
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 541 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'