Ուրբաթ, 24.11.2017, 06:34
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հուլիս #07

Գաղտնիքը
Վերջերս ավարտեցի Ռոնդա Բյորնի «Գաղտնիքը» փիլիսոփայական աշխատության ընթերցումը և կուզեի անպատճառ կիսվել իմ տպավորություններով քեզ հետ:

Մեզ շրջապատող աշխարհը, մեր կյանքը իսկական կախարդական ճամփորդություն է: Իսկ որքա՜ն մանրուքների ենք մենք հանդիպում այդ ճամփորդության ընթացքում, որոնց ուշադրություն չենք դարձնում կամ վերաբերվում ենք հենց որպես մանրուքի: Իսկ դու գիտե՞ս, որ գոյություն ունի «Գաղտնիք» հասկացություն, Գաղտնիք՝ քո կյանքի, առողջության, փողի, երջանկության, մարդկային փոխհարաբերությունների: Մենք ի՞նչ ենք անում այս նվաճումներին հասնելու համար: Պայքարում ենք կամ անակնկալ ստանում, հիասթափվում ենք, կես ճամփից ետ կանգնում մեր նպատակից կամ պարզապես ոչինչ չենք անում ու հրաշքի սպասում: Հենց այս պահին, երբ դու կարդում ես սա, դու՛, իմացի՛ր՝ Գաղտնիքը քո մեջ է, Գաղտնիքը դու ես: Գիտե՞ս՝ ինչու, որովհետև մենք ինքներս ենք ստեղծում մեզ շրջապատող աշխարհը, մեր ունեցածը ինքներս ենք վաստակում, և՛ լավը, և՛ վատը: Իսկ վատը չի լինի քո կյանքում, հավատա՛, եթե դու կյանքի ամեն իրավիճակ դրական մի բան դարձնես: Կա ձգողականության Գաղտնիք: Գիտե՞ս՝ դա ինչպես է լինում: Այն պահից, երբ սկսես արդեն ունեցածիդ շուրջ մտածել, դու կսկսես դեպի քեզ ձգել ավելին ու դրականը: Դու կարող ես շուրջդ նայել ու ասել. «Ես չունեմ իմ երազած մեքենան, տունը»: Սպասի՛ր, սրանք հենց այն են, ինչը դու իրականում չես ուզում: Որովհետև բառերը կախարդական հատկություն ունեն և բարձրաձայն արտասանածդ տիեզերքը նույն կերպ քեզ է վերադարձնում: Եթե դու ասես «Ես կուզեի ունենալ այդ մեքենան» կամ «Մի օր ես կունենամ այդ տունը», դա դու հիմա չես ուզում, այլ ապագայում: Եվ եթե այդ զգացումով ապրես, այն միշտ էլ կմնա ապագայում: Ի՞նչ անել: Նախ պիտի հստակ որոշես՝ ինչ ես ուզում, ինչի ես ձգտում: Հաջորդ կարևոր քայլը հավատալն է: Հավատա, որ կարող ես ունենալ քո ուզածը: Դա հնարավոր է քեզ համար: Հետո փակիր աչքերդ մի քանի րոպե, այդպես ամեն օր, և պատկերացրու, որ արդեն ունես այն: Հետո նայիր շուրջդ, կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ ունես հենց հիմա ու կարևորը՝ գոհ եղի՛ր, ասա՛ «Շնորհակալ եմ»: Մտքերդ ուղարկի՛ր տիեզերք և վստահ եղի՛ր, որ տիեզերքը շատ շուտով քեզ բազում ուղիներ ցույց կտա՝ ինչպես քո ցանկությունը իրականություն դարձնել:

Մեծ գիտնական Ալբերտ Էյնշեյնը գիտեր Գաղտնիքի մասին և օրը տասնյակ անգամներ կրկնում էր «Շնորհակալություն» բառը և տեսնու՞մ ես՝ հասավ շատ բարձունքների՝ դառնալով բոլոր ժամանակների մեծագույն գիտնականներից:

Միշտ նախադասություններիդ սկսի՛ր այսպես. «Ես այնքան երջանիկ ու գոհ եմ, որ …»: Շուտով կզգաս՝ ինչ թեթևությամբ ես վերաբերվում քո առջև ծագած խնդիրներին կամ որքան դրական բան է հայտնվել քո կյանքում վերջերս: Օրինակ՝ դու պահարանում մի հրաշալի զգեստ ունես, ամեն անգամ նայում ես, հիանում, բայց տխրում, որովհետև չես կարող կրել այն մարմնիդ ավելորդ քաշի կամ կառուցվածքիդ պատճառով: Դու պետք է ինքդ քո տեսքի մասին լավը մտածես: Սա կարևոր է, որովհետև դու երբեք չես հասնի քո երազած քաշին, եթե շարունակ դժգոհ լինես, այդպես դու դեպի քեզ կձգես ավելի վատ մտքեր: Եթե ինքնաքննադատությամբ զբաղվես, երբեք չես փոխի կազմվածքդ և որպես արդյունք ավելի շատ քաշ կհավաքես:

Դու ինքդ ես ղեկավարում քո մտքերը, դու ես կառուցում քո կյանքի ընթացքը: Տիեզերքը միշտ լսում է՝ ինչ ես դու խոսում, մտածում և քո մտքերը նա որպես հրաման է ընդունում: Նա կարծում է, որ այն ինչ խոսում ես, ուրեմն դա ուզում ես: Երբ մենք հուսալքվում ենք, հիասթափվում, ավելի կասկածամիտ ենք դառնում և մեր ասելիքն էլ կասկածով է լցվում: Ուստի չպետք է թերահավատությամբ վերաբերվենք մեզ շրջապատող աշխարհին: Մի հզոր բառ կա՝ ԵՍ: «Ես երջանիկ եմ», «Ես առողջ եմ», «Ես երբեք չեմ ուշանում», «Ես ամեն օր լի եմ եռանդով», «Ես միշտ ստանում եմ կյանքի բարիքները»: Ամեն օր կրկնի՛ր այս բառերը: Շուտով կյանքդ հիմնովին կփոխվի:

Հետաքրքրե՞ց այս թեման, կարդա՛ գիրքն ամբողջությամբ կամ ֆիլմը նայի՛ր: Ու միշտ հիշի՛ր, որ դու ունես Գաղտնիքի բանալին: Բանալին քո մտքերն են ու զգացմունքները, և ողջ կյանքում բանալին պիտի ձեռքիդ մեջ պահես: Եթե դու քո և շրջապատիդ մասին վատն ես մտածում, դու փակում ես ամբողջ սերը, որ տիեզերքից գալիս է քեզ:

Հաջողություն քեզ քո բոլոր նախաձեռնություններում:

Լիլի Յան
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 211 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 364 մարդ
Առաջարկում ենք'