Շաբաթ, 20.04.2024, 04:18
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հուլիս #07

Երկու խոսք մեր ժողովրդից
-«Երկիրը երկիր չի,ստեղ մնալու տեղ չի…»
Մեր ազգը սիրում է գալ հեռվից, հետևենք ավանդույթին և գանք հեռվից.
Մարդը միշտ մեղադրում է իր բախտը նրանում, որ իր մոտ ոչինչ չի ստացվում: Եթե լավ բան է պատահում՝ «բախտս բերեց», լավ չի գնում՝ «էէէէէէ բախտ բաժանող…..»: Բայց մի՞թե մենք չենք ընտրում մեր «բախտ» կոչվածը, մի՞թե մենք չենք որոշում կյանքի որ ուղղով գնալ, ինչպես վարվել, սիրել, արհամարհել…. Այո՛, մենք ենք այդ ամենը որոշում, և այդ «բախտը» մեր ձեռքում է: Կասեք, թե ինչու եմ այսքան բան գրում, ասեմ՝մեր ժողովուրդը, որ ունեցել է փառավոր և հաղթական անցյալ, այժմ ևս մեղադրում է «բախտը»:
Երկիրը երկիր չի արտահայտության հետ ես լիովին համաձայն եմ, իսկ ի՞նչ երկրի մասին է խոսքը, եթե այն դարձել է գրեթե վասալ պետություն, ի՞նչ երկիր, եթե կառավարությունը կառավարում է ժողովրդի անունից բարեկամների համար, ի՞նչ երկիր, երբ ժողովուրդը չգիտի իր մեծագույն ուժի մասին: Կհարցնեք, թե մեծագույն ուժը ՞որն է, ոնց ուզում են, կառավարում են: Ոնց ուզում են, կառավարում են, դա ճիշտ է, իսկ մեղավորը ժողովուրդն է և ամեն մեկս: Բացատրեմ՝ ինչու:
Պատմության ընթացքում մենք ունեցել ենք շատ հաղթանակներ և շատ պարտություններ, որովհետև երկրում միշտ եղել են և´ հերոսներ, և´ դավաճաններ: Սակայն ժողովուրդը միշտ կանգնել է ոտքի, երբ որ լցվել է համբերության բաժակը՝ Վարդանանքի հայտնի պայքարը, Վահան Մամիկոնյանի հայտնի հաղթանակը, ավելի ուշ՝ Բագրատունիների թագավորության հիմնումը կրկին ժողովրդի ջանքերով, Կիլիկիայի հիմնումը, Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան և այլ հայտնի հաղթական մարտեր, Սասունի, Զեյթունի իշխաննությունների ինքնուրույն գոյատևումը և հաղթանակները, այս և շատ ուրիշ հաղթանակների մենք հասել ենք ժողովրդի կամքի և տոկունության, ուժի և զորության, հավատի և հայրենասիրության շնորհիվ: Պատմության տարբեր դրվագներ գալիս են ապացուցելու, որ միայն թագավորներն ու զորավարները չեն հաղթանակի հերոսները: Եվ անցնելով բազում փորձությունների միջոցով՝ հենց ժողովուրդն անցավ ղարաբաղյան կռիվները, Սպիտակի երկրաշարժը և պատերազմի բովում ձեռք բերեց վաղուց կորսված անկախությունը ,այդքան զոհերի գնով ազատագրվեց պատմական Արցախի մեծ մասը, և տարբեր երկրներ հասկացան մեր ուժի զորությունը:
Սակայն ի՞նչ է կատարվում այսօր. մենք բոլորս հիշում ենք ցեղասպանությունը, հարգում զոհերի հիշատակը և ինքներս զոհ գնում «սպիտակ ցեղասպանությանը», որը կատարվում է հենց ժողովրդի թողտվությամբ, մենք վայելում ենք անկախությունը, իսկ երկրի բոլոր ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկները ծախվելով զրկում են մեզ անկախությունից, և վերջիվերջո մենք դաստիարակում ենք սերունդներ, սակայն վերջիններս, տեսնելով ապակայունացված վիճակը, դիմում են «խոպան հողեր»: Որքան ցավալի է ընդունել, բայց հայ ժողովրդի կամքը խորը քուն է մտել և պիտի զարթնի այս ճգնաժամային շրջանում:
Այսօր մեզ մոտ չկան աշխատատեղեր ոչ ԾԱՆՈԹ մարդկանց համար, մինիմալ աշխատավարձը մոտ 40.000 դրամ է (դրանով ընտանիք չես պահի), ամեն ինչ թանկանում է, անապահով վիճակում են գտնվում հազարավոր մարդիկ, բոլորը դիմում են արտագաղթի և չեն փոշմանում դրա համար, մեր քաղաքացիներից մեկի պատմությունը ցնցեց ամբողջ հայությանը (խոսքս Հ. Հարությունյանի մասին է), սակայն մեր շատ քաղաքացիներ գտնվում են այսպես մազից կախված վիճակում, գազի թանկացումը չանհանգստացրեց ժողովրդին, սակայն երթուղայինի թանկացումը շատերին սթափեցրեց, շատերը փորձում են պայքարել, բայց նրանք, ովքեր հնազանդվում են կառավարության առաջադրած ԿՅԱՆՔԻ պայմաններին, խոչընդոտում են պայքարի հաջողությանը: Կառավարության անդամները փախել են հանգստանալու, իսկ որոշները իրար վրա են բարդում իրենց մեղքը: Ասածս ի՞նչ է, ծայրահեղական վիճակ է ստեղծվել մեր երկրում, որի դեմ պետք է պայքարել…

«Ստեղ ապրելու տեղ չի» արտահայտությունը կլսեք ցանկացած հայից՝ անկախ սեռից և տարիքից: Ես ինքս այդպես եմ մտածում, և դա հիմնավորված է: Չէ՞ որ ես էլ մյուսների պես ոչինչ չեմ անում՝ հույսս դնելով կառավարության բարեփոխումների վրա: Սակայն ես, տեսնելով ներկայիս վիճակը, զգալով, որ դեռևս կան մարդիկ, որ փորձում են պայքարել, կոչ եմ անում ամբողջ ժողովրդին՝ միանալ պայքարին և գտնել ուրույն ձևը իշխանություններին հարկադրելու անցկացնել բարեփոխումների, և ես ինքս կփորձեմ ձեզ ներկայացնել պայքարի ձևերը:

ԱՌԱՋԻՆ ՁԵՎ.
1.Պետք է, որ բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից, միավորվեն հանուն մեկ գաղափարի:
2.Այդ մարդկանց շրջանում պետք է ընտրել մտավորականներին, պատմաբաններին, դիվանագետներին, քաղաքականությամբ հետաքրքրվողներին,որպեսզի վերջիններս լինեն պայքարի կորիզը:
3. Այս մարդկանց խումբը պետք է կազմի բարեփոխումների մի ծրագիր և սկսի բանակցություններ իշխանության հետ:
4.Այդ ծրագրի իրագործման համար պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով, որ կվերահսկի բարեփոխումների իրագործումը:
5.ԶԼՄ-ների շնորհիվ պետք է ներգրավել ավելի շատ մարդկանց այս պայքարի մեջ:
6.Պետք է նաև վերահսկվի հանձնաժողովի կողմից կառավարության գործունեությունը, չէ՞ որ մենք ապրում ենք ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ երկրում, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը իրավունք է ստանում ընտրելու, պետությունը կառավարելու պաշտոնյաների միջոցով:
7.Եվ վերջիվերջո հանձնաժողովը պետք է ունենա արտոնություններ պաշտոնյաների դեմ պայքարի համար:
Այս յոթ կետի իրագործման համար մեզ անհրաժեշտ է ժողովրդի ուժը, ոչ թե ինչ-որ խամաճիկների: Եվ եթե բոլորը միավորվեն, հնարավոր է նրանց իրագործումը:

ԵՐԿՐՈՐԴ ՁԵՎ.
Կարելի է հրավիրել օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրությունը՝ կազմակերպելով այպես ասած ՖԻԴԱՅԱԿԱՆ-ԱՎԱԶԱԿԱՅԻՆ խմբեր և իրագործելով հարձակումներ: Այո, այդպես հնարավոր է հասնել ուշադրության, սակայն դրանից հետո ոչ միայն երկրի կառավարությունը, այլև հասարակ ժողովուրդը կարող է տուժել:
ԵՐՐՈՐԴ ՁԵՎ.
Համաժողովրդական մեծ ցույց կազմակերպել և ցույց տալ պետությանը, թե ինչ չափերի հետևանքներ կարող են ունենալ իրենց արարքները: Դա կարելի է կազմակերպել խաղաղ ձևով և հասնել մինչև կառավարության շենք, որտեղ էլ հայտարարել ժողովրդի պահանջները կառավարությանը և չընկրկել ոչ մի դեպքում:
ՉՈՐՐՈՐԴ ՁԵՎ.
Ամենադաժան ձևը հեղաշրջումն է՝ և նոր կառավարության ստեղծումը հնի հիմքի վրա: Դրա համար պետք է միավորվել մեկ կուսակցության շուրջը և գնալ մինչև վերջ՝չնայելով ճանապարհին հանդիպող դժվարություններին:

Բեռլինի վեհաժողովից հետո, երբ ոտնահարվեցին մեր երկրի իրավունքերը և ի չիք դարձան մեր հույսերը, Գ. Սրվանձտյանը ասաց, որ մեր մեջ է բուն խնդիրը, իսկ մենք Պերլինի մեջ կորոնենք զայն:
Այսօր էլ պետք չէ մեղադրել միայն կառավարությանը, պարզապես պետք է դուրս գալ պայքարի և հետ չնայել ոչ մի դեպքում:

Անոնիմուս
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 620 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'