Ուրբաթ, 29.03.2024, 02:48
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հուլիս #07

Անհամաչափ պուլս
<<Միջուկն իմ մեջ է >>,- ասում էր նա, -<<բայց ու՞ր է կեղևը, մարմինը նրա>> Հենրիկ Էդոյան


Խոսում է աշխարհում հաստատ գոյություն ունեցող ինչ-որ մեկը`

Եթե ես վերաինքնահաստատվեի ու սկսեի ամենապարզից՝ մանկություն վերադառնալուց, ես կսկսեի երազել. ավելի ճիշտ, կշարունակեի: Հիմա չեմ կարողանում երազել, իսկ ինչ, եթե չգիտեմ, թե իրականում ինչ եմ ուզում:

Ես փորձում էի բոլորին խորթ թվալ, որպեսզի ինչ-որ մեկն այդ բոլորի միջից նկատեր ու ուզենար իմ գաղտնիքը հասկանալ , բացահայտել ինձ: Նա կասեր ինձ, թե ինչ եմ ուզում: Փաստորեն՝ իմ վերջին հույսը նա էր, ում գոյության մասով, նույնիսկ, վստահ չէի: Բայց, ցավոք, իրականությունը էլ ավելի այլ է: Բոլորին խորթ թվալը բերեց այն ծայրահեղությանը, որ հիմա ես ինքս ինձ էլ եմ խորթ: Ինչպես կարող են նրանք իմանալ իմ թաքնված, գաղտնի երազանքների մասին, եթե ես ինքս մոռացա դրանց մասին ու ընկա իմ իսկ ձեռքով ստեղծած երազանքներիս քաոսի մեջ: Սկսեցի ամեն պատահածին խորթ թվալ, հասկանալ նրանց հոգեբանությունն ու նաև հասկանալ, թե իմ կերպարներից, որն է ավելի հարմար տվյալին խորթ լինելու գործում: Ամեն մի կերպար ուներ իր երազանքը, ամեն մի երազանք՝ իր ներկայիս պահելաձևը ապագայում կատարվելու համար: Բանաձևս հանգեցրեց նրան, որ ես տարբեր մարդկանց մոտ տարբեր երազանքներ էի “броня” անում: Ու ես մոռացա իմ մասին, որովհետև իմ խորթությունն իրենից ենթադրում էր ամենատարբեր կերպարների՝ սկսած ամենակայտառներից ու վերջացրած ամենալուրջ կերպարներով: Բոլոր կերպարներն ինքնահաստատված էին: Բայց ինքնահաստատված չէի ես ինքս: Ես ունեի դրա համար բոլոր նախապայմանները: Բայց ցավն այն էր, որ ոչ թե բոլոր անհրաժեշտ նախապայմանները, այլ՝ ընդհանրապես բոլոր-բոլոր: Դա իմ կերպարների մեծ տեսականու արդյունքն էր: Ու հիմա չգիտեմ, թե որ մեկից օգտվել, ու թե որ նախապայմանների համադրման արդյունքում, ինչ կստացվի:

Խելագարության անդունդի եզրին կանգնած, նայում եմ թե մեջն ինչ կա: Էնտեղ քարեր են, գորշ քարեր, փակ քարեր, որոնց ոչ ոք չի հասկանում: Փորձում եմ ասել ամեն առաջին բառ, որ կգա մտքիս: Բայց դա անկեղծանալու գործին չի օգնի: Դրա համար էլ ամեն հաջորդ բառիս հետ ավելի ու ավելի եմ հիասթափվում ինքս ինձնից: Ախ…եթե ինչ-որ մեկը, թեկուզ մի խելագար, բարձրաձայներ իմ հազարավոր մտքերից մեկը, այդ դեպքում ես կհասկանայի, թե ինչից է նա խելագարվել, ու ես կունենայի որոշակի ձև, չափս ու, ընդհանրապես, կունենայի որոշակիություն: Եթե միայն լիներ մի նշան, որը կասեր՝ դու ճիշտ ես: Ես այն դեռ չեմ գտել, ու հիմա խաբում եմ ինքս ինձ, որ եթե հասնեմ երազանքիս, ապա նշանը կփոշմանի, որ ժամանակին չհայտնվեց: Ես համառորեն գնում եմ իմ ուզածի ետևից ու գիտակցելով, որ սեփական բանականությունս միակ երևույթն է, որ վեր է նույնիսկ Աստծուց, զգում եմ՝, բանականությանը վստահելով, ամեն մտքիս հետ ավելի ու ավելի եմ մոտենում ուզածիս:

Գիտեմ, տունը չի կարող տեղավորվել պայուսակի մեջ, իսկ այ փոքրիկ խաղալիք տնակը՝ խնդրեմ: Ինչպե՞ս կարող է Աստված չտեղավորվել մարդու բանականության մեջ, եթե մարդն իր բանականության շնորհիվ է ստեղծել նրան, ու այն շատ ավելի մեծ է Աստծուց: Մի բան պարզ էր ինձ համար՝ բավական էր ներկայացնել իմ խնդրանքը բանականությանս, ու նա տեղնուտեղը գործի կանցներ: Բանն այն էր, որ նա ուղղակի չգիտեր, թե ինչ գործ սկսել: Ու ես հասկացա՝ ինքնախաբեությունը աշխարհի ամենազզվելի երևույթն է: Ընդունել փաստը, որ դոււ չգիտես, թե ինչ ես ուզում, նշանակում է չընդունել ինքդ քեզ: Իսկ ես չէի կարող չհարգել ինքս ինձ: Ես չէի ուզում համաձայնվել այն կարծիքի հետ, որ ճակատագիրն է ամեն ինչ որոշում: Ես փորձում էի նկատել կյանքիս ամենագեղեցիկ ու ամենաոգեշնչող պահերը, որոնք համեմատաբար ավելի մոտ էին իրականությանը, ու համոզում ինքս ինձ, որ ես իրականում ապրում եմ իմ ուզած կյանքով: Մի պահ նույնիսկ փորձեցի ալգորիթմ կազմել, ու խաբելով ինքս ինձ՝ փորձեցի իմ տարբեր երազանքներից ընտրել նրանք, որոնց, ապագայում, ի կատար ածելը կենթադրեր այն կանքն ու այն խելագարությունը, որով ես այսօր ապրում եմ: Բայց դրանցից ոչ մեկը չէր համապատասխանում իմ այսօրվա մտքերին ու պահելաձևին: Ես չգիտեի, թե իմ այս խառնաշփոթությունը որքան պիտի ձգվեր, բայց…

…ես հիմա նայում եմ ծովի ալիքներին ու հասկանում՝ ինչ-որ բան անվերջ է: Աստված վեր է Տիեզերքից, բանականությունս վեր է Աստծուց, միտքը ծնում է բանականություն, ուրեմն այն վեր է բանականությունից: Եթե անգամ Տիեզերքը չքվի, ապա միտքը կապրի հավերժ: Ոչ ոք չասաց, որ այն միայն մեր ուղեղներում է: Բոլորն ուղղակի ասացին, որ այն գոյություն ունի:

Մարգարյան Լիլիթ
blog4newgallery.wordpress.com
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 588 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'