Ուրբաթ, 29.03.2024, 14:20
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հուլիս #07

Ճիչ առաջին`
Ճիչ առաջին`
Սպասված-անգին,
Ավետիս մայրիկին
Ողջույն կյանքին:

Թոթվանքը մանկիկի
Հոգու սպեղանի մայրիկի

Հետո խոսքեր-խոսքեր,
Հասուն խոսքեր.
Ասված բարձրաձայն,
Շշուկ-անձայն
Խոսքեր խինտ-կատակ
Ուրախ զվարճանք
Խոսքեր ընկերության
Հավատարիմ միության
Խոսքեր լույս գիտության
Խավար տգիտության
Խոսքեր ատելության
Խաբկանք մոլության
Խոսքեր բիրտ-բռնության
Անհագ-ագահության
Խոսքեր զղջումի
Դառը ափսոսանքի
Խոսքեր ցանկալի
Հոգու սպեղանի
Խոսքեր սիրո-ծաղկունքի
Կյանքի արբունքի
Խոսքեր սիրո-սպասումի
Հույս-երազանքի
Խոսքեր քեֆ-ուրախության
Աստվածային երջանկության
Խոսքեր բաժանումի
Ցավ-կորստի
Խոսքեր հարգանքի
Վառ հիշատակի
Խոսքեր հոգուն հաջո
Աղոթք ի լուր Աստծո:

Ու մի նոր Ճիչ առաջին`
Սպասված, անգին,
Ավետիս մայրիկին
Ողջույն կյանքին:

Խոսքեր սիրո-ատելության
Խոսքեր իմաստության
Խոսքեր մութ խավարի
Խոսքեր հույս-երազանքի
Հոգու կարեկցանքի
Խոսքեր սիրտ ջերմացնող
Խոսքեր միություն սերմանող
Խոսքեր բիրտ-բռնության
Անհագ-ագահության
Խոսքեր օձ թունոտ
Խոսքեր լի արյունոտ
Խոսքեր քեֆ-ուրախության

Խոսքեր սգո-տրտմության,
Հարգանք հիշատակի
Անցած գնացած օրերի
Վերջ ամեն ինչի:
Ցավոտ հիշողություն
Հուշ- մնայուն…

ՈՒ մի նոր ճիչ առաջին`
Սպասված-անգին
Ավետիս մայրիկին
Ողջույն կյանքին…
Հեռու-մոտիկ աշխարհներին.
Բոլորին-բոլորին:
Օր-օրի բարդացող
Պատասխան սպասող:
Պարզունակ խոսքերում


Հարություն Թոսունյան
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 832 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'