Ուրբաթ, 19.04.2024, 07:33
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հուլիս #07

Միգուցե նա Մոցարտ է…
Բարև, Վիկ: Ոնց ես? ))


Երբ մտա բլոգդ, նպատակ ունեի ուղղակի երմար-երմար բարբաջեի ու ասեի, թե ինչ եմ մտածում: Ընդամենը: Ճիշտն ասած, ստեղծագործական նյութեր էի ակնկալում, որոնց դեպքում դժվար քեզնից լավ հեղինակ լինեի ու իրավունք վերապահեի ինձ լավ հավեսով տռոլլել ու քննադատել: Բայց քո նյութերը հիմնականում երկար մեկնաբանություններ ու քննարկումներ ենթադրող ժանրում են: Էնպես որ, մի քիչ ավելի եմ ծավալվել, քան նախատեսում էի))

Հիմա պատրաստվում եմ <Միգուցե նա Մոցարտ է…> գործիդ մասին խոսել: Սկսենք:

/...Ընդհանրապես, մտածում եմ՝ վատ ու լավ գրականություն չի լինում: .../

Գրականությունը լինում է իմաստով ու անիմաստ, ասելիքով կամ առանց: Գրականությունը տարբեր է լինում` լավի ու վատի առումով: Դա ավելի շատ փաստ է, քան իմ սուբյեկտիվ կարծիքը:

Կարծում եմ, դու ի նկատի ես ունեցել գրական ոճը: Էս դեպքում, հա վատ ու լավ ոճեր չեն լինում: Սովորաբար լինում է ոճի առկայությունը կամ դրա բացակայությունը: Առկայության դեպքում էլ արդեն անձնական լայքերն ու դիսլայքերն են հայտնվում. ոմանց դուր է գալիս լակոնիկ-երկիմաստը, մյուսների` խուճուճն ու որպես կանոն անիմաստը, բայց այստեղ արդեն յուրաքանչյուր մարդու ընտրության ազատությունն է:

/…Եթե գրողը գրել է, ուրեմն զգացել է, եթե զգացել է, ապա կեղծավորություն չի անում: …/


Դեպքերի մեծամասնությունում, գուցե, այդպես է: Բայց փոքրամասնությունում` ոչ: Կան մարդիկ, որոնք գրում են ժամանակի, պահի թելադրանքով, հասարակական կարծիք իրենք իրենց մասին ձևավորելու համար: Ավելի պարզ` անում են այն, ինչ ճիշտ են համարում, ինչ իրենց մեջ ներարկել են որպես ճիշտ:

Այս դեպքում հաստատ կեղծավորություն է հենց իր նկատմամբ:

/…Դե եթե կեղծավորություն չի անում, ուրեմն գրածն էլ արժեքավոր է /թեկուզ նրանով, որ անկեղծ է/:…/

Դատողությունդ ճիշտ է օնլայն-օրագրերի կայքի համար:

Գրականությունը պայքար է: Զենքդ պիտի սուր լինի, ոչ միայն իսկական: Պիտի խփի նշանակետին, ոչ միայն օգնի ստեղծողին հանգստացնել գրգռված նյարդերը:

Գիտես, բարոյական իմաստով ճիշտ ես ու ինձնից մի քանի անգամ ավելի լավը: Բայց ես պրակտիկն եմ նախընտրում:

/… Գրաքննադատությունն էլ անիմաստ գործ է:…/


Չէ… Գիտես ոնց է նյարդեր հանգստացնում? Օգնում վերագտնել ինքդ քո նկատմամբ վստահությունը?

Քննադատներն աշխատում են կամ հեղինակի կամ պուբլիկայի հետ: Առաջին դեպքում ընդունված է ասել, որ քննադատությունը <հանուն> հեղինակի է, երկրորդ դեպքում` <ընդդեմ>: Բայց խելացի գրողի համար երկու դեպքում էլ հանուն է, հիմարի համար` երկու դեպքում էլ ընդդեմ:

/… Գրողներին քննադատել ես ինձ արգելել եմ: …/

Շատ բանից քեզ զրկում, Վիկա:)

/…Համարելով գրողներին գերզգայուն մարդիկ պիտի գերզգույշ լինել նրանց հետ:…/

Գրականությունը պայքար է:

Լավ քննադատը, ըստ իս, զբաղվում է նրանով, որ հիմնովին քանդում է գրողի բոլոր ավազե ապարանքները, խփում ամենացավոտ տեղերին ու եթե գրողը կոտրվեց` так тому и быть:

Հասկանում ես, Վիկ, եթե գրողից սկի գրողի հոտ էլ չի գալիս, բարի չենք գտնվի, եթե կոտրենք նրա փխրուն հավատը դեպի իր չեղած տաղանդը, ու այդ գրողը գնա մաթեմատիկայից խնդիր լուծելու? Ու եթե մի օր այդ գրողը մաթեմատիկայից(իսկ նա անպայման մի ուրիշ ոլորտում հաջողության կհասնի) մրցանակ շահի, իրեն ավելի լավ չի զգալու, քան եթե շարունակեր ստեղծագործել ու իրեն խղճացող բարեկաներից հարբած գովասանքներով սահմանափակվել?

/...Ենգիբարյանին հիշեցի, որ ասում էր՝ «իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշը»: Դուք նրան կնեղացնեք, եվ նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, եվ աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ եվ լավ մարդիկ»: Իրոք, մարդուն նեղացնել, փնովել, թևաթափ անել պետք չէ, մանավանդ, որ դրանից չունենք ոչ մի օգուտ:.../

Չէ, ջան, ես մնամ այն կարծիքին, որ այն, ինչ մարդուն չի սպանում, նրան ավելի ուժեղ է դարձնում:

/...Ու հասկացա, թե ինչի են քննադատում Պաչյանին: Պաչյանին քննադատում են, որովհետև չեն հասկանում նրան:.../

Ամեն ինչ ավելի պարզ է, Վիկ:

Պաչյանը լավն է, բայց հեշտ հասկացվող է: Նրան քննադատում են, որովհետև չեն սիրում:

/...Բնական է: Ես էլ Էմիլ Մարկին չեմ հասկանում: Հիմա ի՞նչ անեմ: Մեկ է՝ էդ մարդը չի փոխվելու: .../

Էմիլ Մարկի, Պաչյանի պես դեմքերը փոխվելու խնդիր չունեն: Հասկացվելու խնդիր ունեն: Ու այն, որ դու նրան չես հասկանում ավելի շատ քո խնդիրն է, քան Էմիլ Մարկի: Հասկանում ես, չէ, ինչ եմ ուզում ասել?

/...Թող գրի էլի, ես չեմ կարդա:.../

Նահանջողական քաղաքականության ա:

/...Հ.Գ. Թող ասածս խորհուրդ չհնչի, բայց գրողին քննադատելը, նրան փոխելու փորձեր անելը անշնորհակալ գործ է:.../

Անշնորհակալը անշնորհակալ ա, բայց հավեսա: Շա-ատ հավես:

/... Ավելի լավ է զբաղվենք ինքնաքննադատությամբ: .../

Դժվար ա ավելի շատ տեխնիկական պատճառներով, քան հոգևոր-մշակութային: Ամենահասարակը. երբ սամակրիտիկայով ես զբաղվում, դու նախորոք գիտես, թե ինչ ես ինքդ քեզ պատասխանելու: Գիտես, թե ինչի ես այս կամ այն սխալը թույլ տվել ու գիտես, թե ինչպես ես ուղղելու:

Ճիշտը հրապարակելուց առաջ տեքստը կատարելության հասցնելն ա, որ դու ինքդ քննադատելու տեղ չունենաս:

Հարգանքով` Յան (Տադո)
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 606 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'