Երկուշաբթի, 10.12.2018, 15:01
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Եթե հանդիպեի իմ սիրած հերոսին...
հեղինակ: տադո

ֆենդոմ: Կրիստոֆեր Պաոլինի «Էրագոն»
կերպարներ: մուրտագ, դայ

րեյտինգ: g
ժանրեր: ծակ փիլիսոփայություն, ինքնախաբեություն, հարբած էշութուն
կարգավիճակ: պրծած
հեղինակային իրավունքներ: ասեք, ինչ եք անելու ու արխային արեք, ես դեմ չեմ

նկարագրություն: չկա տենց բան: Մի ալարեք` կարդացեք

հեղինակից: բայց ինչ հիմար են հնչում ռուսական տերմինները հայերեն:
գրվել է «Կարդացի և...» մրցույթի համար



- Ճանապարհը նման չէ հույսի, ճանապարհը վերջանում է:

Ես միայն գլխով հաստատական նշան արեցի: Պատասխանելու ուժ չունեի: Ուսուցիչը, տեսնելով, որ հոգնել եմ, սեփականատիրական շարժումով ձեռքը դրեց ուսիս, հենելով իրեն: Ինձ դուր չէր գալիս, երբ նա այդպես էր անում: Ու բորբոքված երևակայությունս հանգստացնում էր միայն այն գիտակցությունը, որ նրա սեփականատիրությունը տարածվում է Դայ-աշակերտի վրա, ով դեռ շատ թույլ է իրեն պաշտպանելու համար, բայց ոչ Դայ-աղջկա, ով պաշտպանության կարիք ունի միայն այն պատճառով, որ աղջիկ է:

Մենք մի քիչ էլ քայլեցինք:

Այսօր արևն ավելի էր անհանգստացնում ու նյարդայնացնում, քան երեք օր առաջ, երբ մենք կտրում էինք Հաադարկ անապատը: Հիմար միտք էր անապատով անցնելը: Չնայած, որ ես պարտավոր էի լսել ու ենթարկվել ուսուցչիս, կասակածի տակ չառնելով նրա կարգադրություններն ու հրամանները, շարունակում էի հանդգնաբար մտածել, որ անապատով անցնելը հիմար միտք էր:

- Մուրտագ,- փոքր-ինչ վախեցած արտաբերեցի ես, հիշելով, որ Ուզուրպատորից հետո ուսուցիչը լավագույն մտքեր կարդացողն էր Ալագեյզիայում,- Մուրտագ-էլդա?

- Հն?- հետաքրքրվեց նա, գլուխս այնպես շրջելով, որ ստիպված լինեմ նայել ուղիղ նրա աչքերին:

Ուսուցչի հայացքը սուր էր ու, ինչպես թվաց ինձ, հանդիմանական: Չէ, նա հաստատ գիտի, թե ես ինչ եմ մտածում:

Այսպիսով, իմ առջև հետաքրքիր ու խիստ օրակարգային հարց էր առաջանում. ինչ անել: Ես սխալ բան էի արել ու պիտի պատժվեի. Բոլոր աշակերտներն էլ նման դեպքերում պատժվում էին, անկախ սեռից ու տարիքից: Ու չնայած սեռական խտրականության բացակայությունը հաճելի շոյում էր ինքնասիրությունս, դրանից պատիժներն ավելի մեղմ կամ պակաս զզվելի չէին դառնում:

Ես, հասցնելով նկատել, որ հողը բավականաչափ փափուկ է հարվածի ցավը մեղմելու համար, ընկա ծնկներիս ու գլուխս խոնարհեցի: Իմ հաշվարկներով դա պետք է որ օգներ պատժից խուսափելուն:

Երևի մի քանի վայրկյան այդպես մնացի, նյարդային պոկոտելով ստորին շրթունքս: Եղբայրս, որ նույնպես Հեծյալ էր ու նույնպես Մուրտագ-էլդայի մոտ եր սովորել, հաճախ էր ինձ վախենալու հեքիաթներ պատմում ուսուցչի դաժանության մասին: Ես դրանցից ոչ մեկին էլ կարգին չէի հավատում, բայց դրանք չէին կարող իրենց անհաստատ հետքը չթողնել իմ երևակայության ու պատկերացումների մեջ. ես մեկը մյուսից անհավանական պատիժների էի հորինում իմ հանցանքի համար, չնայած որ հանցանքս ամենևին էլ ծանր չէր:

Ես շարունակում էի հաշվեհարդար տեսնել ստորին շրթունքիս հետ, իսկ նա հանկարծ սկսեց ծիծաղել: Վերջին անգամ այդպես ծիծաղել էր մեր առաջին հանդիպման օրը:

Ես թաքնվել էի եղբորս Վիշապի վրա ու հետևում էի, թե ինչպես է ուսուցիչը եղբորս սովորեցնում երկկողմանի թրի հետ աշխատել: Ես արբել էի նրանց վարպետությամբ ու այդ ժամանակ արդեն հաստատ գիտեի, որ Հեծյալ եմ դառնալու: Մուրտագ-էլդան ինձ միայն մի քանի ժամ հետո նկատեց ու ծիծաղեց:

Հիմա էլ էր ծիծաղում ու դա ինձ վրա հանգստացնող ազդեցություն էր ունենում. ես համարձակվեցի գլուխս բարձրացնել ու մի հայացք նետել ուսուցչիս վրա:

Նա ձեռքի հզոր ու վճռական շարժումով ինձ ոտքի կանգնեցրեց և, կրկին ստիպելով նայել ուղիղ աչքերին, դանդաղ ու հստակ ասաց.

- Երբեք մի խոստովանիր, որ դիմացինդ քեզնից ուժեղ է: Հասկանալն ու ընդունելը բարձրաձայնելու հետ ոչ մի կապ չունեն, Դայ: Գիտես, չէ, ինչ է նշանակում անունդ? Միթե քո ծնողները քեզ նման անուն են տվել, որ դու իմ առաջ ծնկի գաս համարձակ մտքերիդ համար: Ինձ դուր է գալիս քո համարձակությունը, Դայ: Բայց լավ կլիներ ավելի համարձակ ու հետևողական լինեիր,- ուսուցիչը ժպտաց ու, թափ տալով ծնկներիս փոշին, ինձ առաջ հրեց:

- Սիրում եմ քեզ,- ասացի ես ավելի շուտ, քան հասցրի մտածել: Մուրտագ-էլդան մատներն ընկղմեց մազերիս մեջ, խառնելով ոչ այնքան կոկիկ սանրվածքը:

Ես ընդամենը տասնհինգ տարեկան դեռահաս էի ու վեց տարի էր, ինչ ճանապարհորդում էի ուսուցչիս հետ: Նա գիտեր իմ մասին ամեն ինչ, նա ինձ ավելի լավ էր հասկանում, քան որևէ մեկը: Ու ես սիրում էի նրան, ինչպե ընկերը ընկերոջ:
Բայց ցնորքն սրընթաց անհետանում էր: Մուրտագը, իմ ու միայն իմ Մուրտագը, որին ես կերտում էի, բազմաթիվ անքուն գիշերներ ու տաղտկալի դասաժամեր անցնկացնելով, մի երազից ավել չապրեց:

Տխուր էր ու փոքր-ինչ վիրավորական, բայց Մուրտագը` իմ ու միայն իմ Մուրտագը, արժեր, որ ցնորքը մի երազից ավել չապրեր:

Հ.Գ. Գուցե, պաթետիկ է, բայց հաճախ եմ արթնանում <<սիրում եմ քեզ>>-ի ռուսական անալոգը շշնջալով: Ու սիրում եմ միայն իմ հերոսներին` անվերջանելի ու հերթական Մուրտագին: Ու, հավատացեք, այդ պահերում ռոմանտիկ ոչինչ չկա:

Յան Քեշիշյան (Տադո)
tado-mi.blogspot.com
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 295 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0   Spam
1 chem asi   (28.04.2013 21:56)
shat hetaqrqir steghtsagortsutiun e,tsavalov poqr e ,baits qez tvum e te mi hastapor vep es kardatsel Ketsesssss

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 49 մարդ
Առաջարկում ենք'