Շաբաթ, 18.05.2024, 11:28
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Գլուխ 4. Թափառականը


Ինչպես և սպասվում էր: Վամպիրի էությունն ու մարդու ստամոքսն բավականաչափ չէին սերտաճել, որպեսզի արհամարեին հոտած մարդկային արյունը:

Չնայած զզվելի համ ունի, բայց դա բնավ չի խանգարի բնազդներին ու անասնական պահանջներին տիրել գիտակցությանը:

Պետք է հասցել ուտել-վերջացնել, և ոսկորներն կրկին թաղել:

Պրծնելով, Մուգն իր շուրջը նայեց: Իսկ ինչ, եթե մի երկու ննջեցյալի հերն էլ անիծի? Գուցե այդ ժամանակ գերեզմանափորին սպասելու ու դժբախտ դեպք կազմակերպելու կպչուն ցանկությունը կթուլանա?

Մուգն երկար չի ձգի: Շտապ պետք է թաթով սեղմել նրան հողին ու լպստել կատաղած դեմքը: Մուգը ջղային շարժումներ կանի, կփորձի դուրս պրծնել, բայց այդպիսի պահերին նա սովորաբար դժվար է մտածում ու բավականաչափ թույլ է, որպեսզի մարդագայլը կարողանա հանգստացնել նրան ու հասցնել Ինգանի մոտ:

Իսկ Ինգանը գիտի, թե ինչպես է պետք վարվել: Նա կգոռա, կհայհոյի, գուցե մի երկու անգամ էլ հարվածի: Մուգնն էլ կնայի նրա վրա զղջացող հայացքով, իսկ մեդալիոնները կամաց կզնգզնգան: Հետո Մուգը խելոք կպառկի, եղբայրը կսկսի վիրակապել նրա կոտրվածքներն, իսկ ինքը, Թափառականը, կօգնի նրան:

Բայց որպեսզի դա իրականություն դառնա, պետք է կոտրել Մուգի ոտքերը և կարողանալ ստիպել, որպեսզի գետնին պառկած մնա:

* * *

Հսկայական ոսկեգույն գայլը թռավ Մեգի վրա ու զզվելի ճտտոցով խրեց ատամներն նրա ոտքի մեջ: Լիզան չուզեցավ խառնվել: Ուղեղի այն 92 տոկոսից, որ մարդը չի օգտագործում, հուշեցին, որ Մեգգին ցավ չի զգում, իսկ ոսկեգույն գայլը պաշտպանում է նրան ու բոլորին միաժամանակ:

Գայլն թաթով սեղմեց Մեգիին, արգելելով շարժվել, ու սկսեց դեմքը լպստել: Լիզան ծիծաղել ուզեց, բայց լավ չէր լինի, եթե խանգարեր, դրա համար վազեց դեպի ելք:

Ամեն ինչ լավ կլինի, Լիզան դա հաստատ գիտեր: Նա երևի կկարողանա հանգիստ դաս անել, միայն երբեմն-երբեմն կտրվելով, որ լրացնի անգլուխ ձիավորի նկարը անհայտ բանակի դեմ մեջք մեջքի կռվող ոսկեգույն գայլի ու անջատված վամպիրի ուրվագծերով:

* * *

Նա լռեց: Մեդալիոններն անկամ կախ ընկան դաստակից: Այսպիսիս բան երբեք չէր եղել: Իր սիրտը միշտ գժված բաբախում էր, փորձելով հասականալ, թե ինչ է հոգու ու գիտակցության հետ, և հանգստանում էր միայն, երբ զգում էր իր, Թափառականի սրտի հարվածները:

Պետք է սրա մասին պատմել Ինգանին: Նա գիտի, թե ինչպես վարվել: Հանճարներ դա Վինչիի ու Միքելանջելոի ուսուցիչը, նա գիտե, թե ինչպես վարվել:

Թափառակնն անկախ իրենից ժպտաց, հիշելով, ինչպես Ինգանը, իսկ այն ժամանակ
«Իննակենտին – ռուսական կերպարվեստի վարպետը», ձեռ էր անում իրեն ու Մուգին, ստիպելով խելոք կանգնել, որպեսզի իր աշակերտներն քանդակեին: Իսկ դրանք այնքան բոբիկ էին, զարմացած հայացքով նայում էին Թափառակնի գզգզված մազերին ու Մուգի զարգացած մկաններին, հատակապես այդ դա Վինչին ու Միքելանջելոն:

Թափառականը, Մեգիին գրկած, դանդաղ քայլում էր քաղաքով, խնամքով ընտրելով ամենակորած ու անմարդաբնակ փողոցները: Դժվար թե ինչ-որ մեկին սովորական բան թվա գունատ աղջկան ինչ-որ տեղ տանող բոդիբիլդերը:

Իսկ այն քչերը, որ հանդիպում էին, իրենք էին վախենում ճանաչված լինելուց ու դեռ հեռվից փոխում էին ճանապարհը:

Ինգանը ցուցահանդես էր գնացել, բայց շուտով պիտի գար: Դա 9-րդ ցուցահանդեսն էր <<Ամենանատաղանդ դիտորդի համար>> շարքից: Ինգանը սովորություն ուներ հարյուր տարին մեկ նույն վայրում նույն նկարների ու քանդակների ցուցահանդեսն կազմակերպել ու գրանցել դիտորդների ռեակցիան: Միայն հազվադեպ գիտակներ էին, որ նկարների մեջ ճանաչում էին Ինգանի այս կամ այն կեղծանվան ոճը, ինչի համար կյանքով էին վճարում:

Ինգանը տանել չէր կարողանում, երբ ինչ-որ մեկն իր ծրագրերից գլուխ էր հանում: Հատկապես, երբ ինքնուրույն եր գլուխ հանում: Դա նշանակում էր, որ ինչ-որ մարդուկ այնքան արագ ու հաջորդական էր մտածում, որքան և քանդակագործը: Իսկ դա հանդուրժելի լինել չէր կարող:

Թափառականը տուն մտավ: Ամեն ինչ այնպես էր, ինչպես 139 տարի առաջ: Նույն նկարած պատերն ու կեղտոտված վարագույրները: Տաք ընթրիքի ու խոնավության հոտը: Քամու ու մոտակայքում ապրող կրծողների հազիվ ընկալելի ձայները:

Ինգանն սիրում էր բնությունը իր բոլոր արտահայտումներով և տուն միշտ գնում էր քաղաքի ծայրում, անտառում կամ էլ, լավագույն դեպքում` ծովի վրա: Փողը երբեք խնդիր չէր եղել: Դեռ ապրած ժամանակ Մուգը հմուտ խաբեբա ու գող էր:

Թափառականը զգուշորեն դրեց նրան երկտեղանի անկողնու վրա: Այդտեղ նա ու Ինգանն էին քնում. Թափառակնն հազվադեպ էր խանդում, այն էլ նման մանրուքներին: Իսկ խանդելուց էլ, իր հեղինակավոր կարծիքն իրեն էր պահում, որովհետև չէր ուզում փչացնել Մուգի հետ անցկացրած րոպեներն: Համ էլ ամբողջովին վստահում էր իր ընտրյալին:

Մուգն միշտ հավեսով պատմում էր այն տղամարդկանց մասին, ում հետ գիշերներ էր անցկացնում ու սպանում: Թափառականն իր հետ ծիծաղում էր ու սեփական հաջողություններից էր պատմում: Նրանք մարդկանց կյանքը չէին գնահատում, նույնիսկ երբ պաշտոնական զգուշացում ստացան ավագանուց ու տրիբունալից:

Մուգն բացեց աչքերը: Այս անգամ մոխրագույն են: Ամեն խնջույքից հետո նրա աչքերի գույնը փոխվում է, բայց երբեք այսքան նկատելի չէր եղել. շագանականգույնից մոխրագույն:

- Ցավում ա?

Նա գլուխը տարուբերեց: Նա վաղուց արդեն կորցրել էր «ցավի» եզրույթը: Միթե ցավոտ է համարվում այն, ինչ անվերջ ուրախություն ու հանգստություն է պարգևում? Մուգն գժվում էր կրծքավանդակի անտանելի տաքության համար, չէ որ դա իր ամենաառաջին, մարդկային էության գոյության ամրապնդումն է:

- Սոված ես?

Մուգը գլխով հաստատեց:

- Ինգանը երբ կգա?- նա չգիտես ինչու սկսեց հունարեն խոսել: Վամպիրներն ու մարդագայլերը կատարելությամբ տիրապետում են բոլոր մարդկային լեզուներին ու երբեմն մարդկանց նյարդերի հետ են խաղում, բայց իրար մեջ, որպես կանոն, նախորոք համաձայնեցնում են հաղորդակցման լեզուն: Բայց դե Մուգը երբեք էլ կանոններին չի հետևել:

- Շուտով: Ինչ ունեք բթվելու?- Թափառականն էլ հունարենով պատասխանեց:

- Սոխի ապուր:

- Պիցցա,- պնդաճակատ տոնով հայտարարեց Թափառականը,- ու հերիք է քեզ սովամահ անես, անտանելի մոծակ:

Նրանք բարձրաձայն ծիծաղեցին: Մի առանձնապես ծիծաղալու բան չկար, բայց նրանց պետք էր ծիծաղել:

Ուղղակի հավեսա, երբ ավագ եղբորիցդ բացի մեկն էլ կա, ում հետ կարող ես առանց պատճառի ուրախանալ:

Յան Քեշիշյան (Տադո)
Թարգմանեց Յան Քեշիշյանը (Տադո)
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 461 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'