Երկուշաբթի, 20.11.2017, 18:43
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Ես սպանեցի քեզ


Կյանքումս երբեք ինչ-որ մեկի պատճառով չէի ջղայնանում, մինչև քո հայտնվելը: Դու արժանի չէիր, բայց փողոցի մեջտեղում կանգնած գոռում էի, գոռում էի բարձր ու անձկալի ձայնով: Գոռում էի ու արցունքներիս խոշոր-խոշոր կաթիլները գլորվում էին աչքերիցս: Գոռում էի, ինձ խփում ծառերին, պոկում մազերս գլխիցս: պայուսակս նետել էի մի կողմ, գլուխս` վերցրել ափերիս մեջ: Ուզում էի մեջս խեղդել գոռալու, հետևիցդ վազելու ցանկությունը: Մութ էր, սառը քամի էր փչում` տարուբերում առանց այդ էլ խառնված մազերս: Իսկ արցունքներս հոսում էին այտերիցս, աչքերս ուռել էին, կապտել, իսկ սևախառն արցունքներս չէին դադարում: Երևի մենակ դրանք էին փրկությունս:

Բայց քո, թերևս, միակ թերությունն այն էր, որ ես չափից շատ բան գիտեի քո մասին. երբ ես տուն եմ գնում, որ փողոցով, որ օրն ես հեծանիվով, ինչ կերար ու ինչ ես ուտելու:

Ինձ մի պահ հավաքեցի, մաքրեցի արցունքներս, վերցրի պայուսակս ու մտա մոտակա խանութ: Քեզ արդեն դիմավորեցի ձեր տան բակում. ինձ արդեն ձեր բակի շներն էլ էին ճանաչում, և ոչ մի աղմուկ:

Եկար, կանգնեցրիր հեծանիվդ, հեռախոսիդ զանգ եկավ, վերցրիր, նա էր` ժպտացիր: Վերջին ժպիտդ էր, բայց դու չհասցրիր զգալ դա: Խանութից առածս խոհանոցային դանակներից մեկը փոքրիկ անցք բացեց ճակատիդ մեջտեղում ու հորդահոս արյունը կարմիրով ներկեց ժպիտդ: Իսկ ես սիրում էի ժպիտդ` արևոտ ու բարի: Դանակներից կանաչը իր տեղը գտավ ուղիղ կրծքավանդակիդ կենտրոնում, դեղինն` աջ կողիդ մեջ, իսկ մանուշակագույնն իր տեղը գտավ ձախ ձեռքիդ կենտրոնում: Այն ձեռքիդ, որով առավոտյան բռնել էիր ձեռքս: Իսկ ես սիրում էի այդ ձեռքդ` ջերմ ու տաք:

Ընկար, ու ես խավարի մեջ երկար-երկար նայեցի արյունիդ կամիր շիթերին` հազիվ նշմարելով աչքերդ: Իսկ ես դրանք սիրում էի` լուսավոր էին ու պայծառ:

Գնացի տուն, մարդ չկար, չպիտի էլ լիներ` ես մենակ էի ապրում: Լույսերը մարած էին, չվառեցի: Ցուրտ էր մի տեսակ, մրսում էի, գրկել էի ինքս ինձ ու նստել հատակին երկար-երկար: Հետո վեր կացա լվացվելու, բացեցի ծորակն ու սկսեցի սառը ջուրը շփել երեսիս: Մեկ…, երկու…, երեք… սև թարթիչաներկը խառնվում էր ջրին ու սևացնում այն:

Մտա սենյակ: Մթության մեջ ու լուսնի լույսի տակ պառկեցի հատակին: իսկ արցունքներս դեռևս հոսում էին ու երազ չէր, առավոտյան չէի արթնանալու մայրիկիս ձայնից:

Բայց դու մեղավոր չէիր, դու ուղղակի չսովորեցիր ճանաչել ինձ:

Մարիամ Սարիբեկյան
mari-sari.blogspot.com
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 146 անգամ| |Վարկանիշ` 5.0/4
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 28 մարդ
Առաջարկում ենք'