Երկուշաբթի, 20.11.2017, 18:43
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Բարև, ապրիլ


-Բարև Ապրիլ, ինձ այնքան հետաքրքիր է` դու ընկերներ ունե՞ս,որտե՞ղ են նրանք:
-Բարի Գարնանային օր:Իսկ ի՞նչ ես կարծում,ինձ նմանը կարո՞ղ է ունենալ ընկերներ,անկեղծ ընկերներ:
-Դե,ես կարծում եմ` կարող է:Ինչու՞ ոչ,ի՞նչ է եղել որ:Դու ումի՞ց ես պակաս.շատ գեղեցիկ ես, ջերմ, պայծառ ու լուսավոր..
-Հմմ..
-Կլինե՞ս իմ ընկերը:
-Ահա,իհարկե,շնորհակալ եմ:
-Գիտես,ես էլ ընկերներ չունեմ,բայց հավատում եմ անկեղծ ընկերությանը:Ճիշտ է,դեռ այդպիսինին չեմ հանդիպել,բայց որ ասում են,ուրեմն կլինի էլի:
-Ես քեզ շատ լավ եմ հասկանում:Ես էլ երբեք չեմ ունեցել անկեղծ ու նվիրված ընկերներ,բայց հանդիպել եմ,լսել եմ:Իրոք,հավատա’,կան այդպիսինները:Ես էլ եմ փնտրում ինձ համար մի այդպիսի լավ ընկեր,բայց….Դու եղիր իմ լավ ընկերը:
-Ուրախ եմ:Շնորհակալ եմ վստահության համար բարեկամս:Ես էլ եմ ուզում ունենալ քեզ պես լավ ընկեր…Ուրեմն ընկերնե՞ր ենք:
-Այո’,իհարկե:
-Բայց,ներիր,պետք է խոստովանեմ` դու երբեք էլ չես եղել իմ սիրելի ամիսը:
-Ոչինչ:
-Ոչի՞նչ:Օ~,ինչ բարի ես դու:Ուզու՞մ ես քեզ ծանոթացնեմ իմ սիրելի ընկերոջ,իմ միակ ու հավատարիմ կիթառի հետ:
-Օ~,դու սիրու՞մ ես կիթառ նվագել:Կարողանու՞մ ես:Ես երբեք չեմ փորձել,բայց սիրում եմ: Կնվագե՞ս ինձ համար:
-Իհարկե,ի՞նչ ես ուզում:
-Որևէ գարնանային բան..
-Ահ,ներիր,այդպիսինը չգիտեմ,ես այնքան էլ չեմ սիրում գարունը:Իսկ դու չե՞ս ուզում այլ եղանակի մասին լսել,չէ որ դու նրանց չես տեսնում:Լավ է հիշեցի..ինձ միշտ հետաքրքրել է` որտե՞ղ ես դու լինում տարվա մյուս եղանակներին:
-Մի’ հարցրու..Մի’ հիշեցրու..
-Ընկերներ ենք,չէ՞:Անկեղծ եղիր ինձ հետ:Ես կհասկանամ քեզ:
-Ներիր,ինձ համար շատ դժվար է դրա մասին խոսել..մտածել..հիշել…Բայց..լավ,ես քեզ կպատմեմ. Մենք` բոլոր ամիսներս,միշտ սպասում ենք,սպասում…
-Ինչի՞ն:
-Մեր հերթին:
-Ի՞նչ հերթ:
-Ամեն ամսից հետո մյուս ամիսն է գալիս:
-Դա ես գիտեմ,բոլորն էլ գիտեն:
-Այո,բայց դուք չգիտեք` որտե՞ղ են մյուս ամիսները լինում:Երբևէ հետաքրքրվե՞լ եք մեզանով:Դուք չեք մտածում մեր մասին:Ձեզ միայն հետաքրքրում է այն ամիսը,որում այդ պահին գտնվում եք:
-Ո’չ,այդպես մի’ ասա:
-Մի’ ընդհատիր:Ես ուզում եմ ավարտել,ես ուզում եմ,որ դու իմանաս իրականությունը:Իրականում բոլոր ամիսներս ապրում ենք երկնքի մի անկյունում,միայնակ:Իսկ դու գիտե՞ս դա ինչ է:
-Մենակությու՞նը:Իհարկե գիտեմ:
-Ո’չ,չգիտես:Դու պատկերացում էլ չունես դրա մասին:
-Սխալվում ես:
-Չեմ սխալվում,սիրելի’ս:Ես նույնիսկ նախանձում եմ քեզ:
-Նախանձու՞մ ես,բայց ինչու՞:
-Դու մենակ չես,դու շատ ընկերներ ունես:
-Ո’չ,ես մենակ եմ:Նրանք ինձ պետք չեն:
-Դու չես գնահատում…
-Երանի հասկանայիր ինձ…
-Ճիշտ ես,գուցե ես այնքան էլ լավ չեմ հասկանում,որովհետև դու մարդ ես,մենք տարբեր ենք,բայց դու մենակ չես,դու շրջապատված ես շատ ուրիշ մարդկանցով:
-Ու՞մ են պետք այդ մարդիկ:Ոչ ոք ինձ պետք չէ,ես նրանց չեմ սիրում,որովհետև վատն են:
-Այդպես մի’ ասա,դու չես հասկանում նրանց կարևորությունը քո կյանքում:
-Ես միայն մի բան գիտեմ` նրանք վատն են ու ինձ պետք չեն:
-Դու դա չես հասկանում:Դու հիասթափվել ես կյանքից:
-Կյանքի՞ց,ո’չ:Ես մարդկանցից եմ հիասթափվել,դրա համար էլ շատ էի ուզում ընկերենալ քեզ հետ:
-Դու ընդամենը չես գտել քո կյանքի ճիշտ ուղին,զգույշ եղի’ր,կողքովդ կանցնի ու չես էլ նկատի:
-Ես շատ ուշադիր եմ ու զգայուն:
-Դա կապ չունի,նա կարող է դիմացդ էլ լինել,բայց չես նկատի:
-Ինչպե՞ս չեմ նկատի,եթե դիմացս լինի:
-Քո աչքերը փակ են,մարդիկ քեզ խանգարում են տեսնել:
-Դրա համար էլ չեմ սիրում մարդկանց:
-Ո’չ դու պետք է սիրես:Նրանք քեզ ուժեղ են դարձնում:
-Այո,դրա հետ համաձայն եմ:Ես պայքարում եմ:
-Պայքարի’ր ու երբեք չհանձնվե’ս:
-Շնորհակալ եմ:Դու ինձ շատ օգնեցիր:
-Ուրախ եմ,եթե ասծներիցս որևէ մեկը քեզ օգնեց:
-Մենք էլի կզրուցենք,չէ՞:
-Իսկ դու ուզու՞մ ես:
-Իհարկե:
-Իսկ կսպասե՞ս ինձ:
-Բայց ու՞ր ես գնում,որ սպասեմ:
-Ասա’,կսպասե՞ս:
-Իհարկե կսպասեմ,չէ որ դու իմ ընկերն ես:
-Շնորհակալ եմ:
-Իսկ հիմա կասե՞ս` ուր ես գնում:
-Իմ տուն` երկինք..մենակություն…
-Ես քեզ չեմ մոռանա…♥
-Հավատում եմ…;)
-..Բայց սպասիր….ես չնվագեցի քեզ համար…….

Ապրիլ ամսվա հետ զրուցեց ու դրա մասին գրեց Աստղիկ Առաքելյանը:

Աստղիկ Առաքելյան
instarstime.wordpress.com
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Astghik_Frank | Հեղինակ`
Դիտվել է 187 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 364 մարդ
Առաջարկում ենք'