Հինգշաբթի, 25.04.2024, 12:08
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Ընդամենը կարճատես ենք


Մի քիչ ջուր լցրու պատուհանի ապակու վրա, (եթե տանը չեն թողնի, մի լցրու) հետո դրա միջով նայիր իրերին: Վատ է, չէ՞: Բայց ես ու Երկրագնդիկում ապրող շա՜տ մարդիկ էդպես ենք տեսնում: Ընդամենը կարճատես ենք:

Հոգեբաններն ասում են՝ մարդիկ հոգաբանական խնդիրներ են ունենում երբ ասենք՝ պարզվում է, որ պիտի ակնոց դնեն, կամ ձեռնափայտով շրջեն դրսում: Ես կհաստատեմ՝ այո, ունենում են: Մի քանի անգամ աչքի բժշկի գնալուց հետո, ես ուղղակիորեն զզվեցի հիվանդանոցի առաջին հարկի սպասասրահից, նույն բժշկի մոտ եկած լացող երեխաներից, տատիկներից, ովքեր երեխեքին հանգստացնելու փորձեր էին անում ու նաև ինձնից, որ էդքան զգայուն ու վախկոտ եմ: Հիմա չէ: Հիմա վերը նշվածները սովորական բնույթ են կրում: Ես հարմարվեցի նրան, որ պիտի սպասասրահը գոյություն ունենա, որ պիտի էնտեղ լինեն տատիկներ ու լացող երեխեք:
Ու չնայած դրան ես սկսեցի անտանելի համարել աչքիս մեջ ընկնող կաթիլները, որոնք հետո ինձ մի օրով զրկում են գրքից, համակարգչից ու մի լա՜վ ցավեցնում աչքերս: Ես սկսեցի զզվել էն տառերից, որոնք գրված են տախտակի վրա (դրանք ռուսերեն են, իսկ ես ռուսերենից վաղուց էի զզվում): Ու զզվել էն սարքերից, որոնց մի ծայրում աչքերիս են դնում ու ասում` չթարթես, մյուսից մոտ 10-15 վարկյան նայում ու ասում՝ լա՜վ, պարզ ա: Ես ճնշվում եմ: Բայց ախր, ուզում էի պարզ լիներ, ուզում էի մի բան անեին ու լավ տեսնեի: Հիմա «լա՜վ, պարզ ա», իսկ ես ճնշվում եմ: Գիտեմ, էս էլ կանցնի ու կհարմարվեմ: Կդառնա սովորական, ոնց որ տատիկներն ու լացող երեխեքը:
Ակնո՞ց: Հա, նշանակեցին: Հիմա էլ զզվում եմ, երբ անկոցին ասում են անկոցՆԵՐ: Մարդիկ, ախր ակնոցներ չի, ակնոց: Տպավորություն ա, որ մի քանի ակնոց իրար վրա դրած ման եմ գալիս: Ակնոցներով: Իսկ ակնոցին հարմարվել էի առաջին իսկ օրվանից: Դե առանձնապես հարմարվելու բան չկար: Ուղղակի լա՜վ ես տեսնում:
Բայց վատ տեսնելն էլ իր դրական կողմն ունի, որը բացահայտեցի այն ժամանակ, երբ բացահայտեցի, որ լավ չեմ տեսնում: Ուրեմն դու պիտի փողոցով ժպտալով քայլես, որովհետև լավ չես տեսնում: Կմտածես՝ կապ չունեն իրար հետ, բայց չէ… Ես ի՞նչ գիտեմ՝ ո՞վ է առջևից եկողը, ի՞նչ գիտեմ, որ իմ ծանոթը չի: Իսկ ես ծանոթներին միշտ ժպտում եմ: Հիմա պիտի ժպտամ նաև անծանոթներին, որովհետև հեռուն լավ չեմ տեսնում: Մեկ-մեկ «անծանոթը» մոտենում է ու ծանոթ դառնում: Ակնոցին դիմել ու անիմաստ բերանդ չբացել էլ է կարելի, բայց չէ: Էսպես ավելի լավ է:

Երբ վատ ես տեսնում երևակայությունդ զարգանում է: Մտքում մտածում ես, թե ինչ դեմքի արտահայտությամբ կգա հերթական անծանոթն ու երբ մոտենում է հասկանում ես, որ գուշակ Մանուշակն ես: Բայց քանի որ միշտ չէ, որ գուշակ մանուշակության վրա պիտի հույս դնել, դնում ես ակնոցդ ու սպասում երթուղայինին: Հետո հանում ես ու էլի լավ չես տեսնում: Ու էլի երևակայում ես, էլի ժպտում…

Չե՞ս պատկերացնում՝ ո՞նց են վատ տեսնում: Ուրեմն մի քիչ ջուր լցրու պատուհանի ապակու վրա, (եթե տանը չեն թողնի, միևնույն է՝ լցրու) հետո դրա միջով նայիր իրերին: Վատ է չէ՞: Բայց ես ու Երկրագնդիկում ապրող շա՜տ մարդիկ էդպես ենք տեսնում: Ընդամենը կարճատես ենք…

Վիկա Մարկոսյան
vikamarkosyan.wordpress.com
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 555 անգամ| |Վարկանիշ` 5.0/3
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'