Ուրբաթ, 03.05.2024, 18:35
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Օգոստոս #05

Հարկեր գետնի տակ ու գրքեր, գրքեր...

Անդրեյ Բիտով


Եթե շատ բան է համարվում սքանչելի, ապա Մատենադարանը այդ սքանչելիի ամենասքանչելին է:
Սկսեմ նրանից, որ Մատենադարանը հին ձեռագրերի պահոց է, իսկ դա արդեն ամենապատվավոր նշանակումն է: Ու քանի որ հայերը շատ վաղուց են օգտագործում իրենց հրաշալի գրերը, այդպիսի ձեռագրերը շատ-շատ են, և նրանցից յուրաքանչյուրը ունիկալ է ու անգին: Եվ այդ ազգայնացված ազգային գանձը պետք է արժանի կերպով պահել: Դե, դա հասկանալի է:
Մատենադարանը երևում է հեռվից, ոչինչ չի փակում նրան, ոչինչ չի ծառանում նրա հետևում՝ հետևում արդեն սարեր են: Ու այդ սարերից նա գահավիժում է ցած, ինչպես ջրվեժ, իսկ այնտեղ, ուր նա գահավիժում է, փրփրում են աստիճանները: Ու երբ ոտքդ դնում ես առաջին աստիճանին, արդեն իսկ երկյուղում ես: Իսկ երբ մոտենալիս դու փոքրանում ես ու փոքրանում, իսկ շենքը քո գլխավերևում մեծանում ու մեծանում է, դա, երևի, խորհրդանշում է մարդկային մշակույթի մեծությունն ու <<հսկայությունը>> և քո կորչելը նրանում:
Եվ ամեն ինչում ճաշակ: Բաց մոխրագույն քար՝ զուսպ է, բայց ոչ մռայլ: Եվ այնքան ուղիղ ու փափուկ դիմագծեր, որ միանգամից հասկանալի է դառնում հայ ճարտարապետության մեծ ավանդույթը: Ճաշակի մի ամբողջ անդունդ: Այսինքն ոչ մի տեղ անճաշակություն չկա: Այ, օրինակ, այստեղ հեշտ ու հանգիստ մի անճոռնի ծաղկաման կարող էր լինել, բայց չկա: Մերկ, չքնաղ, ոչ մի բանով չապականված տափակություն: Ծաղկամանի տեղը կա, իսկ ծաղկամանը չկա:
Ամբողջ գաղափարի մեծությունն իր գագաթնակետին է հասնում դռներում ու վերջանում նախասրահում: Այստեղ արդեն ուրիշ մթնոլորտ է՝ շշուկներ ու ցածրաձայնություն:
Ես սեղմեցի երիտասարդ աշխատակցի ձեռքը, հնչեցին մեր անունները՝ այնքան անտեղի: Կարծես չուզելով՝ էքսկուրսավարը մեզ տարավ գրակալներից մեկի մոտ:
Մաշտոցի կենսագրությունն էր, որ գրել էր նրա աշակերտներից մեկը:
Հարևան գրակալին ջնասիրաբար արտագրված բուսաբանության լեկցիա է: Հազարամյա դպրոցականը լուսանցքերում ծաղիկներ էր նկարում:
Երկու քայլ այն կողմ, և պտտվում են աստղային շրջանները՝ հատվելով ու փախչելով իրարից, իսկ Երկիրը հարմար տեղավորվել է երեք ձկների նման մի բանի վրա:
Մատենադարան, հարկեր գետնի տակ, ու այդ օդափոխվող զորանոցներում գրքեր, գրքեր...
Պատկերացրեք, ինչքան ժամանակ ու համբերություն է պետք ձեռքով ուրիշի գիրքը արտագրելու համար: Ո՞ր մի հիմարը կանի այդ մեր օրերում: Բայց դրա հետ մեկտեղ, ուսումնասիրելով գլխատառի հրաշալի ծաղիկը, հասկանում ես, որ արտագրողը, հնարավոր է, մի օրում հազիվ վերջացներ այն:
Այդպիսի գրքերը տասնյակ հազարներով են:
Ինչքա՜ն ժամանակ ունեին մարդիկ այն ժամանակներում: Եվ ինչքա՜ն բան էին հասցնում:
Նրանք չէին շտապում, և նրանց գործերը ունենում էին ժամանակ: Որդիներում և իրերում էր շարունակվում Մարդը: Իրերը հասել են մեզ՝ կորցնելով հեղինակի անունը, բայց, անկասկած, նրանցից յուրաքանչյուրը ստեղծվել է մի ժամանակ ապրող մարդու ձեռքով:
...Այսինչ բույսով պետք էր բուժել մարդուն այսինչ հիվանդության ժամանակ... Բույսն էլ, հիվանդությունն էլ հիմա այլ կերպ են կոչվում ու, հնարավոր է, արդեն իրար հետ ոչ մի կապ չունեն: Ուրիշ դեղրով են բուժում այդ հիվանդությունը՝ ուրիշ անվան տակ: Բայց իմաստը նրանում է, որ հիվանդությունը նույնն է ու էլի մարդունն է, ում ինչ-որ բանով պետք է բուժել:
Այնքան շատ բան գիտեին մարդիկ... միշտ: Հիմարություն է ենթադրել, որ մեր դարն է հնարավորություն տվել մարդուն օգտվել այսինչ կամ այնինչ բանից, որ մինչ այդ ոչ ոք չգիտեր:
Ինչքան մարդիկ գիտեին և ինչքան են մոռացել...
Որքան իմացել են, այնքան էլ մոռացել:
Եվ ինչքան են իմացել իզուր ու իզուր էլ մոռացել...

Անդրեյ Բիտով
<<Հայաստանի դասերը>> գրքից
Թարգմանությունը ռուսերենից՝ Արսենյան Սոնա
Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 728 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'