Երկուշաբթի, 29.04.2024, 21:17
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

Ու սա վերջը չէ՞...
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Տիգրանի պես`
Գերեվարված Մասիս սարս
Սպասում է փրկող խոսքի,
Փրկող զորքի,
Բայց մարդկային արդարության
Պոռնկամեծ գագաթներից`
Աստվածները պոռնկամեծ,
Պոռնկամեծ ազգերն ամեն
Խանգարում են...
Փողոցային բոզի նման
Կաշառվել են աստվածներն ու
Ազգերն ամեն...
Ուրացել են թափված արյան
Գետերն ամեն,
Լճերն ամեն,
Ծովերն ամեն...
Յոթանասուն հովիտներով
Հետ բերեցինք Տիգրան Մեծին,
Հիմա գեն յո~թն էլ չունենք,
Որ Մասիսի ձյունը փրկենք...

Ո~վ հայորդիք,
Էլ ճար չկա,
Միակ ճարը
Մենք ենք, որ կանք.
Հույս մի դրեք
Ոչ սուտ աստծու,
Ոչ նենգ ռուսի,
Ոչ էլ պոռնիկ եվրոպացու
Օգնությանը...
Ի մի խմբվենք,
Բյուրեղացած վրեժ դառնանք,
Մեր միամիտ պապերի պես,
Հայրերի պես դյուրահավատ`
Կռվի դաշտից հեռու-հեռու
Խոտ հնձելով չմահանանք:

***
Մի ծեր ֆիդայի` քրջոտ շորերով,
փրչոտ մորուքով,
Փողոցում փռված` հաց է ողորմում`
Թունդ հայհոյելով մարտական դիրքում
զոհված ընկերոջ
Մուրացկան մորը,
Որն էլ իր հերթին
Անեծք էր տեղում
Որդու մարտական ընկերոջ գլխին,
Որ թաթա էր գցում իր օրվա հացին...

Իսկ ջահելների ձախողակ մի խումբ,
Փողոցից փողոց երթ է անցկացնում,
ՊԱՅՔԱՐ է գոռում, այն էլ`
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ...
...Ու սա ՎԵՐՋԸ չէ՞...




***
Միտքդ` ազնիվ,
Հոգիդ` մաքուր,
Բայց երբ գործդ անազնիվ է,
Ի՞նչ օգուտ:

Երբ մանուկդ քաղցից կուլա,
Երբ որ մայրդ հաց կմուրա,
Եթե հորդ
Ծերանոցից պիտի թաղեն,
Թեկուզ պահես մի ժողովուրդ,
Ի՞նչ օգուտ...

Դավիթ Մշեցի
<<Կարմիր մամուռ>> գրքից
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 707 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'