Երեքշաբթի, 30.04.2024, 00:45
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հոկտեմբեր #07

Հելլոուին


Վերջերս Հայաստանում մոդայիկ է դարձել Հելլոուին տոնելը: Վերջերս ասելով՝ նկատի ունեմ վերջին երկու տարիները, բայց կան դպրոցներ, որտեղ երեխաները արդեն վաղուց են տոնում այն: Մենք՝ հայ աշակերտությունս, դա վերցրել ենք ամերիկյան թինեյջերական սերիալներից, ինչպես մեր Կրթության նախարարությունը գնահատման թեստային համակարգը, բայց պետք է նշել, որ իրականում Հելլուինը հին հեթանոսական եվրապական տոն է: Եվ այսպես՝ Բոլոր Սրբերի տոն, կամ Հելլոուին:

7-րդ դարում հայր Բոնիֆացի 4-րդը նոյեմբերի 1-ը հայտարարեց Բոլոր Սրբերի օր` ցնականալով անգլիացիներին հետ պահել հեթանոսկան սովորույթներից: Սակայն նրա <<հանճարեղ գաղափարը>> չիրականացավ, որովհետև Բոլոր Սրբերի օրվա նախօրյակը ժողովուրդը հռչակեց մեկ այլ տոն` Հելլոուինը:
Հելլոուինը հին հեթանոսական տոն է: Հնում այն կոչվում էր Սենհեյմ:
Սլավոնների մոտ Սենհեյմը չորս սրբազան հեթանոսական տոներից մեկն էր: Այդ օրը Մեռյալների և մեր աշխարհի սահամանն այնքան նեղ էր դառնում, որ մեռյալները կարող էին հեշտ ու հանգիստ ներխուժել մեր աշխարհ: Հակառակն էլ էր հնարավոր, բայց, համաձայնեք, կենդանի մարդու համար դա այնքան էլ հաճելի չէ...
Սլավոններն այս օրը խարույկներ էին վառում և սեղանի վրա թողնում էին հյուրասիրություն մահացած ազգականների համար, ովքեր պիտի գային հայրենի տունն այցելելու: Տանտիրուհիները երեք օր հատակը չէին ավլում, որպեսզի չանհանգստացնեն ոգիներին: (Լավ պատրվակ է տունը չհավաքելու համար:)
Արևմուտքում նույնպես խարույկներ էին վառում` չար ուժերին քշելու և մահացածների հոգիները ջերմացնելու համար: Իսկ հյուրասիրությունը դնում էին դուրսը, որովհետև կարծում էին, որ այդ գիշեր մահացածների հոգիները շարանով Արևմուտք են գնում` Արևի հետևից:
Հեթանոս կելտերը Սեմհեյնը նշում էին որպես Նոր տարվա առաջին գիշեր: Նրանք զարդարվում էին կենդանիների մորթիներով և ահասարսուռ ձայներով վախեցնում էին ոգիներին:
Իռլանդիայում կարծում էին, որ այդ գիշեր էլֆերը տեղափոխվում են մի բլրից մյուսը: Նրանք քայլում են շարաններով, նվագում են ջութակ և շվի: Ու Աստված չանի, մի դժբախտ մահկանացու հանդիպի նրանց. կքաշեն շուրջպարի մեջ ու այնքան կպարեն, մինչև խեղճը շունչը փչի: (Դա միայն հեքիաթներում են էլֆերը պուպուշ-սիրուն:)
Ընդհանրապես այդ գիշեր չար ուժերը ավելի համարձակ են դառնում: Վհուկները խառնվում են մարդկանց հետ և ուրախանում: Այս գիշեր խորհուրդ չի տրվում տխրել և մենակ մնալ, որովհետև տխուր մարդուն ոգիներին հեշտ է <<որսալ>>: Մարդիկ այս գիշեր մինչև լուսաբաց չեն պառկում քնելու:
Հելլոուինի անպայման <<ատրիբուտներից>> մեկը Jack-O'-Lamp-ն է` դդում, որին ժպտացող դեմքի կերպարանք են տալիս, մեջն էլ լապտեր կամ մոմ դնում:
Ասում են, դա արվում է չար ուժերին տանից հեռու պահելու համար. իբր` մեր տանն էլ ոգի կա, և ձեզնից էլ սարսափելի:
Ասում են նաև, որ այս գիշեր նրան, ով հանդգնի ծաղրել իրեն, վհուկը կդարձնի դդում: Այսինքն` այս դդումները մի ժամանակ մարդիկ են եղել, որոնք դժբախտություն են ունեցել ծաղրել վհուկի զգեստ հագած աղջկան, որը, պարզվում է, իսկական վհուկ էր:
Այս դդում-լամպը իր անունը ստացել է ի պատիվ մի մարդու` Jack Lamp-ի, որը, ասում են, Հելլոուինի գիշերը կարողացավ խաբել, ոչ ավել ոչ պակաս, Սատանային:

Իհարկե, այս ամենը հեքիաթներ են, ավանդույթներ ու զրույցներ, բայց փաստը մնում է փաստ. երեխաները, ու ոչ միայն երեխաները, շատ են սիրում այս տոնը: Նրանք հագնում են <<սարսափելի>> դիմակներ, թակում են հարևանների դռները ու քաղցրավենիք խնդրում` ավելացնելով.<<Տվեք, թե չէ կվախեցնենք>>:
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 680 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'