Երեքշաբթի, 23.04.2024, 16:09
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Գլխավոր » 2013 » Փետրվար » 21 » «Սևակ» ամսագիրը շնորհավորում է բոլորին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ
21:20
«Սևակ» ամսագիրը շնորհավորում է բոլորին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ
Մայրենիի տոնի կապակցությամբ ներկայացնում ենք հատված Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքից:

Երևանն իմ այբուբենն է, իմ քարե բառարանը: Ձախից՝ հայերեն, աջից՝ ռուսերեն: Միայն թե իմ բառարանում խառնաշփոթ է: Ա-ավտոմատի կողքին Ք-քյաբաբն է: Իսկ Բ-բազարը բոլորովին այլ փողոցի վրա է, մի քանի էջ անց:
Ես շխկշխկում եմ թաղերի, փողոցների և հրապարակների էջերով, թափառելով՝ գտնելու համար Խ-խմբագրատուն, Ը-ընկեր, Օ-օթևան և Հ-հենց այնպես:
Գտնում եմ ընկերոջս և ուսուցիչ եմ ձեռք բերում: Նա անընդունակ աշակերտ ունի՝ հիացած և հավի հիշողության տեր: Բայց ուսուցիչս օգնականներ ունի, և ես հաճելի գերություն եմ ընկնում. ընկերս ունի կնոջ մայր, եղբոր կին, եղբոր ընկեր և ընկերոջ եղբայր: Ես իմանաում եմ հայկական կապերի ողջ ամրությունը, ես փաթաթված եմ բարեկամության այդ շղթայով, և յուրաքանչյուր նոր ժամ նոր օղակ է ավելացնում այդ շղթային: Ես էլ երբեք մենակ չեմ մնա:
-Անդրեյ, սուրճն ի՞նչ է:
Ես դեռ ոչ մի անգամ ճիշտ պատասխան չեմ տվել ու հիմա լռում եմ, ամոթխած ժպտում:
-Անդրեյ, սուրճը լա՞վն է, թե՞ վատը:
Եվ բոլորը ծիծաղում են իմ շշմածության վրա:
-Անդրեյ, սուրճ կուզե՞ս:
-Այո:
-Ապրես: Հինգ:
Եվ ինձ սուրճ են բերում: Մեզ մոտ սուրճն այդքան լավ չեն եփում...
-Անդրեյ, ձուն ի՞նչ է:
-Անդրեյ, ձու՝ դա լա՞վ է, թե՞ վատ:
-Անդրեյ, քո կարծիքով ո՞ր բառն է ավելի լավը՝ «ձու», թե՞ "яйцо":
Եվ ես ձու եմ ուտում:
Խորոված, բիբար, գինի.. Ես ուտում եմ բառարանիս պատկերազարդումը:
Եվ այդ ամենը լավ է, միայն այդքան ուտելն է վատ:
Երբ ընկերներս հոգնում են ռուսաց լեզվի հոլովների և սեռերի մեջ խճճվելուց, նրանք երջանիկ անցնում են մայրենի լեզվին և հանգստանում են այդ լեզվով: Իսկ ես այդ ընթացքում ուտում եմ բոլորի փոխարեն՝ ընկերոջ մոր, նրա կնոջ հոր, եղբոր ընկերոջ և ընկերոջ եղբոր փոխարեն: Իսկ մինչ ես ուտում եմ, նրանք կարող են հանգիստ խոսել:
Եվ երբ նրանք վերջապես սուզվում են իրենց խոսքի մեջ, ես հանկարծ նույնպիսի թեթևություն եմ զգում, ինչ և նրանք, և ես ուրախանում եմ ուրիշի խոսքը լսելուց: Առաջին անգամ եմ հասկանում, որ առանց լեզուն հասկանալու, ես լսում եմ այն, ինչ ռուս խոսքում երբեք չեմ լսել. ես լսում եմ ինչպես են մարդիկ խոսում... Ինչպես են նրանք լռում, ինչպես են իրենց հերթին սպասում, մի բան ասում կամ հրաժարվում այդ բանն ասելուց, ինչպես են կատակ անում և ինչպես միանգամից չեն ծիծաղում, ինչպես կատակողը մի քիչ սպասում է, որ մարդիկ ծիծաղեն, ինչպես են սպասում հարցի պատասխանին և ինչպես են պատասխան փնտրում, ինչպես են իրար աչքերին նայում, երբ են խոսում քո մասին, երբ դու ոչինչ չես հասկանում...
Ու մի բան էլ: Երբ նրանք ռուսերեն են խոսում, երբեք չեն ծիծաղում: Բայց հենց անցնում են հայերենի, միանգամից ծիծաղ է լսվում: Կարծես քո վրա են ծիծաղում, որ ոչինչ չես հասկանում: Հնարավոր է, որ այդպես մտածես, մինչև չհասկանաս, որ ծիծաղել կարելի է միայն մայրենի լեզվով:
Միայն մայրենի լեզվով կարելի է երգել, բանաստեղծություններ գրել, սեր խոստովանել... Օտար լեզվով կարելի է դասավանդել, խոսել քաղաքականությունից և կոտլետ պատվիրել: Մարդը միայն մի լեզու ունի. երկու լեզու ցույց չես տա:
Ես չէի կարող ծիծաղել Հայաստանում և երջանիկ էի, երբ իմ մասին մոռանում էին: Եվ երջանիկ էի, երբ լսում էի հայերենի խոխոջը, որովհետև վստահում էի խոսողներին: Մարդիկ չեն սիրում, երբ իրենց ներկայությամբ օտար լեզվով են խոսում, որովհետև կարծում են, որ իրենց մասին վատ են խոսում: Որտեղի՞ց է այդ վախը, սա ուրիշ հարց է: Օտար լեզվով խոսալն անքաղաքավարի է համարվում նախ և առաջ իրար չվստահող մարդկանց շրջանում: Ասենք, դիվանագետների միջև: Իսկ մենք իրար վստահում էինք:
Ես լսում էի ուրիշի խոսքն ու գերվում նրանով. կոշտ, չոր, շիկացած և միևնույն ժամանակ հրաշալի փափուկ ու նուրբ: Ինչպես շիկացած հողն ու նրա վրա հասունացող պտուղը...
-Անդրեյ, ո՞րն է ավելի լավը՝ «կավ», թե՞ "глина": «Արագիլ», թե՞ "аист": «Կռունկ», թե՞ "журавль":
Ես սիրահարվում եմ բառերին. հայերեն բառերին՝ ռուսերեն բառերի շնորհիվ, ռուսերեն բառերին՝ հայերեն բառերի շնորհիվ...
-Ո՞րն է ավելի լավ՝ «ծով», թե՞ "море":
Ու հանկարծ ես չեմ զգում "море", այստեղ չկան հույզեր, այն պարզապես հայելի է: Ու հանկարծ ցավակցում եմ ծովին, այնտեղ հուզմունք եմ տեսնում... «Ալիք», ալիքը քնքշորեն ափն է լիզում: Իսկ ծովը... Ա՜խ, եթե ծովը միայն ծով լիներ: Բայց ծովը և ծով է, և անդորր: Անանց կարոտ գեղեցիկ աչքերի խորքում և պարզապես գեղեցկություն: Ծով, պարզապես շատ...
-Անդրեյ, Աստված ի՞նչ է:
-Անդրեյ, Աստված լա՞վ է, թե՞ վատ:
-Աստված լավ է, - ասում եմ, - Աստված հայր է...
-Իրոք, - զարմանաում է ընկերս: - Կենացդ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Արսենյան Սոնա
Դիտվել է 1220 անգամ| բեռնեց Ари-санը | Վարկանիշ` 5.0/2
մեկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'