Երկուշաբթի, 20.11.2017, 18:42
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Գլխավոր » 2013 » Ապրիլ » 24 » Չմոռանանք անմեղ նահատակներին...
10:53
Չմոռանանք անմեղ նահատակներին...


Հատված Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքից:

Իմ առաջին հայկական օրն է՝ արևոտ և խլացած, ես սպասում եմ ընկերոջս և տեսնում եմ ինչ-որ մեկի թաղումը, և բացում եմ գիրքը...
...Երբ ես գրում էի այս տողերը, ձեռքիս տակ այդ գիրքը չկար: Եվ գրելով, որ այն կարելի է բացել ցանկացած տեղում՝ ես էջ բաց թողեցի: Հետո այդ գիրքը ճարելը նույնքան դժվար եղավ, որքան Աստվածաշունչը:
Ես գրում եմ այս տողերը Լենինգրադի Հանրային գրադարանում 1969 -ի փետրվարի 18-ին: Այնպես որ, եթե հետևենք իմ հայկական ճանապարհորդության ժամանակագրությանը, սա վերջին գլուխն է:
Եվ այսպես, ես նստած եմ գրադարանում, և այդ գիրքը նորից ինձ մոտ է: Հինգ հարյուր էջ, իսկ ես ընդամենը երկու ժամ ունեմ: Ես հասկանում եմ, որ չեմ հասցնի ընտրել գրքի առավել վառ հատվածենրը: Բայց և հասկանում եմ, որ դա սխալ կլիներ: Եվ ես կրկնում եմ իմ փորձը: Ես բացում եմ այն պատահական մի տեղ՝ մեջտեղում...

Մադամ Դոտի-Վիլին գրում է.
«Թուրքերը միանգամից չեն սպանում տղամարդկանց, ու մինչ վերջիններս լողում են սեփական արյան մեջ, նրանց կանանց բռանաբարում են իրենց աչքի առաջ... Որովհետև նրանց համար բավական չէ միայն սպանելը: Նրանք տանջում են...»
Հայր Բենուան՝ ֆրանսիական միսիորներից գրում է.
«Զոհերից ոմանց այնպես էին տանջում, որ զոհը որքան հնարավոր է երկար կենդանի մնա, որ հաճույքը երկարի: Նրանց դանդաղ են սպանում, մեկը մյուսի հետևից հանում են եղունգները, հետո կոտրում են մատները, նախշազարդում շիկացած երկաթով, գանգը դարձնում շիլա ու նետում շներին: Ուրիշներին խաչում են կամ վառում՝ ինչպես կենդանի ջահ: Զոհի շուրջ հավաքվում են մարդկանց խմբեր, ովքեր զվարճանում են այս տեսարաններից ու ծափահարում զոհի ամեն մի շարժումից հետո:
Լինում է, որ թուրքերը կտրում են հայի վերջույթները, հետո ստիպում են ծամել սեփական մարմնի կտորները: Կանանց խեղդում են՝ բերանի մեջ խցկելով իրենց սեփական երեխաների մսի կտորներ»...

Ես բացել եմ այս գիրքը չորս պատահական մասում ու էլ չեմ կարող: Ինձ թվում է, որ ես մարդասպան եմ միայն նրա համար, որ արտագրում եմ այս տողերը, նույնիսկ համարյա այս ու այն կողմ եմ նայում, որ ոչ ոք չտեսնի: Այստեղ նստած է մոտ հարյուր մարդ, և ոչ ոք չգիտի, ինչ եմ անում ես: Բոլորը կամաց գրում են իրենց թեզերը: Եվ ես համոզված եմ, որ ես ամենասարսափելի գործն եմ անում այս շենքում: Ես ուզում եմ, որ ինձ հավատան, որ ես իրոք ոչինչ չեմ ընտրել, այլ միայն բացել եմ գիրքը պատահական մասերում: Ես կարող եմ երդվել, որ հենց այդպես էլ եղել է: Այս գրքում դեռ մնացել է հինգ հարյուր էջ, որ ես չեմ կարդացել...
Իմ սև թանաքը վերջացավ, երբ ես բացեցի գիրքը չորրորդ անգամ, և ես ստիպված էի գրել կարմիր մատիտով: Այստեղ ոչ մի հատուկ բան, հատուկ խորհրդանիշ չկա. սա պատահականություն է, բայց իմ էջերը կարմիր են:
Այս աշխարհում ամեն ինչ կա: Եթե մենք մտածում ենք, որ ինչ-որ բան չկա, չի կարող լինել, անհնար է, ապա այն կա: Եթե մենք միայն մտածենք, այն արդեն կա:
Ամեն ինչ կա այս աշխարհում և ամեն ինչի համար տեղ կա:
Ամեն ինչ տեղավորվում է:

«Որքա՞ն է զոհված հայերի ընդհանուր թիվը: Հարցի մանրամասն ուսումնասիրությունը կասկածի տեղիք չի թողնում, որ սուլթան Աբդուլ-Համիդի գահակալության օրոք զոհվեցին մոտ երեք հարյուր հազար, իսկ երիտթուրքերի իշխանության ժամանակ՝ մեկ ու կես միլիոն մարդ: Մոտ ութ հարյուր հազար փախստական ապաստան գտան Կովկասում, Արաբական Արևելքում և այլ երկրներում: Հատկանշական է, որ եթե 1870-ականներին Արևմտյան Հայաստանում և ընդհանրապես ամբողջ Թուրքիայում ապրում էր ավելի քան երեք միլիոն հայ, ապա 1918 թ-ին՝ ընդամենը երկու հարյուր հազար»:

Ցեղասպանությունից հետո հայերի կեսը բռնեց արտագաղթի ճանապարհը: Բայց հայերը «էմիգրացիա» բառը չեն ընդունում: Այս բառը վիրավորանք է նրանց համար: Մի բան է, երբ դու լքում ես երկիրը քաղաքական համոզմունքներով կամ ավելի լավ կյանքի ակնկալիքով, և այլ բան է, երբ փրկում ես կնոջդ և երեխաներիդ բռնություններից ու կեռ դանակից:
Իսկ իմ ընկերը ասում է ոչ թե "резня՛" (կոտորած), այլ "ре՛зня": Եվ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել այդ առաջին վանկի վրա դրվող շեշտից:
Կարծես "резня՛" - երբ պարզապես իրար են կոտորում, իսկ "ре՛зня" - երբ ինձ են մոռթում: Սեփական մարմնի համը բերանում...
Թարգմանությունը ռուսերենից՝ Արսենյան Սոնա
Դիտվել է 227 անգամ| բեռնեց Ари-санը | Վարկանիշ` 5.0/2
մեկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 364 մարդ
Առաջարկում ենք'