Երեքշաբթի, 26.09.2017, 19:09
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


[ Նոր հաղորդագրություններ · Անդամներ · Կանոնադրություն · Որոնում · RSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորումի մոդերատորը: Tado-sempai 
Ֆորում » Խմբագրություն » Կանոնադրություն » Ընդհանուր Կանոնադրություն (Ներկայությունը ցանկալի է :)
Ընդհանուր Կանոնադրություն
Tado-sempaiԳրվել է. Հինգշաբթի, 12.04.2012, 21:19 | Հաղորդագրություն # 1
Judas Iscariot
Գրել է. 59
Վարկանիշ. 503  ±

 Դրսում
Ողջույն )
Գիտեմ, կանոններ կարդալն ու հատկապես գրելը շատ տհաճ է: Սակայն հիշենք,որ կանոններին անտեղյակ լինելը չի ազատում պատասխանատվությունից:

I. Գրանցում

1) Չի կարելի օգտագործել նիքեր, որոնք.
ա) կարող են շփոթեցնել ընթերցողներին. օրինակ` Ադմին, Խմբագիր, Լրագրող_01
բ) պարունակում են վիրավորական արտահայտություններ
գ) պարունակում են այլ կայքերի հղումներ կամ հանրությանը հայտնի կայքերի կրճատ անվանումներ
դ) պարունակում են տարատեսակ <<թիթիզություններ>>
ե) որևէ իմաստ չեն կրում.օրինակ` 1111, բսդդեզզ

2) Արգելվում է երկու և ավելի էջերի գրանցումը
Այս խախտումը շատ հեշտ է նկատել. ուղղակի պետք է համեմատել երկու ip հասցեները: Եթե խնդիր կա գաղտնաբառի հետ, մենք ուղղակի կջնջենք առաջին էջը, իսկ եթե երկրորդ էջը օգտագործվել է <<տակից փորելու>>, ինչ-որ հարցերի լուծման համար, երկու էջրն էլ կտեղափոխվեն <<Հեռացած>>-ների խումբը:

3) Ստորագրությունը
ա) թույլատրվում են ցանկացած գրաֆիկական պատկերներ և տեքստեր:
բ) այլ կայքերի հղումները արգելված են և պատժվում են
գ) վիրավորական արտահայտությունները արգելված են և պատժվում են

II. Կայքում արգելվում է

ա) վիրավորական արտահայտություններ օգտագործելը
ա.1 չի տարածվում առողջ բանավեճերի վրա: Հուսով եմ, որ բանավեճը <<բազարից>> այստեղ բոլորը տարբերում են
բ) անհարգալից վերաբերմունք ցուցաբերել կայքին և ամսագրին, նրա ստեղծողներին ու աշխատակիցներին: Քեզ ոչ ոք այստեղ չի պահում:
գ) ադմինիստրացիայի գործողությունների անհիմն քննարկումը: Եթե չունես կոնկրետ առաջարկներ, ապա բարի եղիր քննադատել խմբագրության գործողություններն ու բողոքել անարդար կյանքից մի ուրիշ վայրում:

III. Պատժամիջոցները
ա) հիշեցում
բ) զգուշացում
գ) նկատողություն
դ) ակտիվության զրոյացում մի շաբաթ ժամանակով
ե) ակտիվության զրոյացում մեկ ամիս ժամանակով
զ) ակտիվության զրոյացում ընդմիշտ

Սխեման չի տարածվում շագանակագույնով նշված տողերի վրա, որոնց դեպքում միանգամից զրոյացվում է ակտիվությունը:



Խմբագրեց
 
Tado-sempaiԳրվել է. Հինգշաբթի, 12.04.2012, 21:23 | Հաղորդագրություն # 2
Judas Iscariot
Գրել է. 59
Վարկանիշ. 503  ±

 Դրսում
Թեման փակ չէ միայն նրա համար, որ կարողանաս տալ անհասկանալի հարցերը:
Անիմաստ հաղորդագրությունները` <<ճիշտ ես>> ոճի մեջ, ջնջվելու են, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում` հեղինակը կպատժվի:



Խմբագրեց
 
Ֆորում » Խմբագրություն » Կանոնադրություն » Ընդհանուր Կանոնադրություն (Ներկայությունը ցանկալի է :)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել: